https://arm.sputniknews.ru/20260420/hapky-haravajin-kvovkasum-kajun-khaghaghutjun-e-aknkalum-masadikvov-101177125.html
ՀԱՊԿ–ը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն է ակնկալում. Մասադիկով
ՀԱՊԿ–ը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն է ակնկալում. Մասադիկով
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է` կազմակերպությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T14:01+0400
2026-04-20T14:01+0400
2026-04-20T14:14+0400
հայաստան
ադրբեջան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72031825_0:13:1600:913_1920x0_80_0_0_b3839d972dab1bd80bfc8566b13b88fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղություն կբերի։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72031825_148:0:1571:1067_1920x0_80_0_0_e39ef419195f1b428057954d123de970.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, ադրբեջան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՀԱՊԿ–ը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն է ակնկալում. Մասադիկով
14:01 20.04.2026 (Թարմացված է: 14:14 20.04.2026) ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է` կազմակերպությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղություն կբերի։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Հուսադրող միտումներ ենք արձանագրում՝ ուղղված երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հուսալի ճանապարհ է», – ասել է Մասադիկովը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։