https://arm.sputniknews.ru/20260420/amn-patvirakutjunn-ughevvorvel-e-islamabad-irani-het-banakcelu-tramp-101190087.html
ԱՄՆ պատվիրակությունն ուղևորվել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու. Թրամփ
ԱՄՆ պատվիրակությունն ուղևորվել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու. Թրամփ
Sputnik Արմենիա
Միացյալ Նահանգների առաջնորդը ակնարկել է, որ պատրաստ է Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի: 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T18:26+0400
2026-04-20T18:26+0400
2026-04-20T18:37+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
պակիստան
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_0:160:3072:1888_1920x0_80_0_0_174a241e21ac0723259bb06b3780dedc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գխավորությամբ, ուղևորվել է Պակիստան` Իրանի հետ բանակցելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտնել է «The New York Post» թերթին:Նա հաստատել է, որ պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները:Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հանդիպման ժամանակացույցը ցույց է տալիս բանակցությունների հրատապությունը, որոնք տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին:Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է վճռական դիվանագիտական քայլի՝ Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի:«Ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ... Եթե ցանկանան հանդիպել, իսկ մենք շատ կարող մարդիկ ունենք, բայց ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ», – ասել է ԱՄՆ նախագահը:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_171:0:2902:2048_1920x0_80_0_0_9b91ff07e53febc4e04d2aeb8334717d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, պակիստան, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, պակիստան, դոնալդ թրամփ
ԱՄՆ պատվիրակությունն ուղևորվել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու. Թրամփ
18:26 20.04.2026 (Թարմացված է: 18:37 20.04.2026) Միացյալ Նահանգների առաջնորդը ակնարկել է, որ պատրաստ է Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գխավորությամբ, ուղևորվել է Պակիստան` Իրանի հետ բանակցելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտնել է
«The New York Post» թերթին:
«Ենթադրվում է, որ մենք բանակցություններ կանցկացնենք», - կարճ հարցազրույցում ասել է Թրամփը՝ հերքելով բանակցությունների տապալման մասին կասկածները:
Նա հաստատել է, որ պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հանդիպման ժամանակացույցը ցույց է տալիս բանակցությունների հրատապությունը, որոնք տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին:
Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է վճռական դիվանագիտական քայլի՝ Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի:
«Ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ... Եթե ցանկանան հանդիպել, իսկ մենք շատ կարող մարդիկ ունենք, բայց ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ», – ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։