https://arm.sputniknews.ru/20260420/adrbejany-khvochyndvotum-e-turqiahajastan-haraberutjunneri-kargavvormany-alen-simvonjan-101189643.html
Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստան–Թուրքիա սահմանը կբացվի։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T18:15+0400
2026-04-20T18:15+0400
2026-04-20T18:17+0400
ալեն սիմոնյան
թուրքիա
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_0:0:1187:667_1920x0_80_0_0_0ea462879745cb6e1a90caef5231b247.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը, խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ակոս» օրաթերթի փոխանցմամբ` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Թուրքիայում` հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիման ժամանակ։ Սիմոնյանն անդրադարձել է նաև հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությանը` հույս հայտնելով, որ շուտով այն իրականություն կդառնա։Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը Թուրքիա է մեկնել` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը Ստամբուլում հանդիպել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ ՀՀ ԱԺ խոսնակը Ստամբուլում հանդիպել է նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_145:0:1034:667_1920x0_80_0_0_3bb178a6cdf7b495abd24748feb44fad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, անցակետ
ալեն սիմոնյան, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, անցակետ
Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
18:15 20.04.2026 (Թարմացված է: 18:17 20.04.2026) Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստան–Թուրքիա սահմանը կբացվի։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը, խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Ակոս» օրաթերթի փոխանցմամբ` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Թուրքիայում` հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիման ժամանակ։ Սիմոնյանն անդրադարձել է նաև հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությանը` հույս հայտնելով, որ շուտով այն իրականություն կդառնա։
«Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կտեսնենք, որ սահմանը բացվել է և դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են։ Մեր կողմից և Թուրքիայի կողմից արվել է ամեն ինչ։ Որևէ քննարկում կամ խնդիր չի առաջանում։ Կրկնում եմ՝ սա պայմանավորված է Ադրբեջանի լոբբիստական ազդեցությամբ։ Թուրքիան գտնվում է այդ ազդեցության գերության ներքո»,– ասել Սիմոնյանը։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը Թուրքիա է մեկնել`
մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը
Ստամբուլում հանդիպել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ
Վալենտինա Մատվիենկոյի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Նուման Քուրթուլմուշի հետ։ ՀՀ ԱԺ խոսնակը Ստամբուլում
հանդիպել է նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ։