https://arm.sputniknews.ru/20260419/rd-n-dzgtelu-e-nacistneri-hancagvortsutjunnery-tshanachel-vorpes-khshm-zhvoghvovrdi-ceghaspanutjun-101148297.html
ՌԴ-ն ձգտելու է նացիստների հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովրդի ցեղասպանություն
ՌԴ-ն ձգտելու է նացիստների հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովրդի ցեղասպանություն
Sputnik Արմենիա
Մոսկվան թույլ չի տա մոռացության մատնել տեղի ունեցածը՝ ի հեճուկս նրանց ջանքերի, ովքեր այսօր մտադրված են հերթական անգամ Եվրոպան տանել ռասայական գերազանցության... 19.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-19T12:13+0400
2026-04-19T12:13+0400
2026-04-19T12:13+0400
խսհմ
նացիզմ
սերգեյ լավրով
հայրենական մեծ պատերազմ
ռուսաստան
ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/13/101145320_0:0:1275:717_1920x0_80_0_0_27ef09779d5aa0f6453ad5fa587fbfee.jpg
Ռուսական դիվանագիտությունը ձգտելու է հասնել նրան, որ նացիստների և նրանց կամակատարների հանցագործությունները Խորհրդային Միության քաղաքացիների դեմ միջազգային հանրության կողմից ճանաչվեն որպես խորհրդային ժողովրդի ցեղասպանություն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր տեսաուղերձում։1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այս տարի նշվում է առաջին անգամ:Լավրովը պարզաբանել է, որ ապրիլի 19-ի ընտրությունը պատահական չէր։ 1943 թվականի այս օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հրապարակել է թիվ 39 հրամանագիրը՝ խորհրդային քաղաքացիների սպանության և տանջանքների, ինչպես նաև Կարմիր բանակի գերի վերցված զինվորների, լրտեսների, հայրենիքի դավաճանների և նրանց հանցակիցների համար պատժի միջոցների մասին։Հրամանագիրը դարձել է առաջին փաստաթուղթը, որն իրավական ձևակերպում է տվել նացիստների և համագործակիցների կողմից քաղաքացիական բնակչությանը ոչնչացնելու համակարգված քաղաքականությանը և հիմք ստեղծել նրանց պատասխանատվության ենթարկելու համար։Գերմանացի ռազմական հանցագործների դեմ հետագայում կազմակերպված առաջին դատավարություններից էին Կրասնոդարի և Խարկովի դատավարությունները։ Դրանց արդյունքները զգալիորեն ազդել են Նյուրնբերգի ռազմական տրիբունալի աշխատանքի վրա։ Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ներկայացված ապացույցները և դրանց իրավական գնահատականը հնարավորություն են տվել քննարկել Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում՝ հիմնականում ԽՍՀՄ-ում, ժողովուրդների ցեղասպանության հարցը։Օկուպացիայի ընթացքում Խորհրդային Միության քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է մոտ 14 միլիոն մարդ։ Ռուսաստանում քրեական պատասխանատվություն է նախատեսված նացիզմի վերականգնման համար, ներառյալ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պղծող գործողությունները:
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Видеообращение Сергея Лаврова по случаю Дня памяти жертв геноцида советского народа, совершенного нацистами и их пособниками в период ВОВ 1941-1945 гг
Sputnik Արմենիա
Видеообращение Сергея Лаврова по случаю Дня памяти жертв геноцида советского народа, совершенного нацистами и их пособниками в период ВОВ 1941-1945 гг
2026-04-19T12:13+0400
true
PT5M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/13/101145320_145:0:1101:717_1920x0_80_0_0_d30b2be83b4886a53ebc3fa2aff4c677.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խսհմ, նացիզմ, սերգեյ լավրով, հայրենական մեծ պատերազմ, ռուսաստան, ցեղասպանություն, видео
խսհմ, նացիզմ, սերգեյ լավրով, հայրենական մեծ պատերազմ, ռուսաստան, ցեղասպանություն, видео
ՌԴ-ն ձգտելու է նացիստների հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովրդի ցեղասպանություն
Մոսկվան թույլ չի տա մոռացության մատնել տեղի ունեցածը՝ ի հեճուկս նրանց ջանքերի, ովքեր այսօր մտադրված են հերթական անգամ Եվրոպան տանել ռասայական գերազանցության արդեն ծանոթ ուղով, նշել է ՌԴ արտգործնախարարը։
Ռուսական դիվանագիտությունը ձգտելու է հասնել նրան, որ նացիստների և նրանց կամակատարների հանցագործությունները Խորհրդային Միության քաղաքացիների դեմ միջազգային հանրության կողմից ճանաչվեն որպես խորհրդային ժողովրդի ցեղասպանություն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր տեսաուղերձում։
1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այս տարի նշվում է առաջին անգամ:
«Ռուսաստանը կշարունակի վճռականորեն պաշտպանել պատմական ճշմարտությունը, հակազդել նացիստական հանցագործներին և նրանց կամակատարներին արդարացնելու փորձերին, Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ճանաչված արդյունքների վերանայմանը», – նշել է նախարարը:
Լավրովը պարզաբանել է, որ ապրիլի 19-ի ընտրությունը պատահական չէր։ 1943 թվականի այս օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հրապարակել է թիվ 39 հրամանագիրը՝ խորհրդային քաղաքացիների սպանության և տանջանքների, ինչպես նաև Կարմիր բանակի գերի վերցված զինվորների, լրտեսների, հայրենիքի դավաճանների և նրանց հանցակիցների համար պատժի միջոցների մասին։
Հրամանագիրը դարձել է առաջին փաստաթուղթը, որն իրավական ձևակերպում է տվել նացիստների և համագործակիցների կողմից քաղաքացիական բնակչությանը ոչնչացնելու համակարգված քաղաքականությանը և հիմք ստեղծել նրանց պատասխանատվության ենթարկելու համար։
Գերմանացի ռազմական հանցագործների դեմ հետագայում կազմակերպված առաջին դատավարություններից էին Կրասնոդարի և Խարկովի դատավարությունները։ Դրանց արդյունքները զգալիորեն ազդել են Նյուրնբերգի ռազմական տրիբունալի աշխատանքի վրա։ Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ներկայացված ապացույցները և դրանց իրավական գնահատականը հնարավորություն են տվել քննարկել Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում՝ հիմնականում ԽՍՀՄ-ում, ժողովուրդների ցեղասպանության հարցը։
«Թշնամին չէր թաքցնում, որ ոչնչացման պատերազմ էր մղում մեր հայրենիքի դեմ։ Արդեն 1941 թվականի սեպտեմբերի 16-ին Վերմախտի գերագույն գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Կեյտելի շտաբի պետի հրամանով գերմանական զորքերին հրամայվել է չխնայել խաղաղ բնակչությանը։ Վայրագությունները պատմության մեջ աննախադեպ մասշտաբների էին», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Օկուպացիայի ընթացքում Խորհրդային Միության քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է մոտ 14 միլիոն մարդ։ Ռուսաստանում քրեական պատասխանատվություն է նախատեսված նացիզմի վերականգնման համար, ներառյալ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պղծող գործողությունները: