https://arm.sputniknews.ru/20260419/pkhrun-gegheckutjun-hajastann-el-e-vardakakachneri-hajreniq-101095159.html
Փխրուն գեղեցկություն. Հայաստա՞նն էլ է վարդակակաչների հայրենիք
Փխրուն գեղեցկություն. Հայաստա՞նն էլ է վարդակակաչների հայրենիք
Sputnik Արմենիա
Չնայած վարդակակաչները սովորաբար ասոցացվում են Նիդեռլանդների հետ, բայց այս ծաղիկն աշխարհագրորեն շատ ավելի խոր և լայն արմատներ ունի։ Sputnik Արմենիան պատմում է... 19.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-19T09:54+0400
2026-04-19T09:54+0400
2026-04-19T09:54+0400
հայաստան
կակաչ
ծաղիկ
էկոնոմիկայի նախարարություն
ջերմոց
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101091114_0:166:1280:886_1920x0_80_0_0_0cc20029f5b1ae8ba2e477bc6f30cc52.jpg
Հայաստանը հարուստ է վայրի վարդակակաչներով, մեր երկրում այս ծաղկի 7 տեսակ է աճում, ջերմոցներում մշակվում են տարբեր դեկորատիվ տեսակներ, այդ թվում՝ Եվրոպայից ներմուծված, որոնք աճեցվում են սելեկցիայի միջոցով։Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Հայաստանի ֆլորայի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ Անուշ Ներսեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` վարդակակաչների պատմական հայրենիքը Եվրոպան չէ։Հայաստանը, չնայած փոքր տարածքին, այս ֆոնին առանձնապես յուրահատուկ է։«Նման երկրի համար վայրի վարդակակաչների 7 տեսակը շատ բարձր ցուցանիշ է։ Դրանցից երեքը էնդեմիկ են, հանդիպում են Հայաստանի հարավային շրջաններում, Նախիջևանին և Արցախին հարակից տարածներում։ Որոշ տեսակներ ունեն սահմանափակ տարածում և Հայաստանից բացի աճում են արևելյան Թուրքիայում ու Իրանի հյուսիս-արևմուտքում», - նշեց Ներսեսյանը։Ծաղկման առաջին փուլը սկսվում է ապրիլի կեսերին և տևում է մինչև մայիսի վերջ։ Այդ ժամանակ մեր երկրի լեռնային և քարքարոտ լանջերը վերածվում են վառ գույներով բնական «գորգերի»։Առավել հայտնի տեսակներից է «Tulipa julia»-ն (Յուլիայի վարդակակաչ), որը կարելի է գտնել, օրինակ, Գեղարդի շրջանում։ Ամենահաճախ հանդիպողը վառ կարմիր տեսակն է, հազվադեպ հանդիպողը՝ դեղինը։ Խոշոր, դեկորատիվ տեսակներն են Ֆլորենսկու, Սոսնովսկու վարդակակաչները, Confusa–ն (խճճված): Դրանք տարածված են Հայաստանի հարավում և աչքի են ընկնում գեղեցիկ, հաճախ խոշոր ծաղիկներով, բարձր դեկորատիվությամբ ու սահմանափակ բաշխվածությամբ։ Փոքր ծաղիկներով վաղ և համեստ տեսակը «Tulipa biflora»-ն է, որը տարածված է Կենտրոնական Ասիայից մինչև Հարավային Եվրոպա:Միաժամանակ Հայաստանում աճող գրեթե բոլոր վայրի վարդակակաչները համարվում են հազվագյուտ և խոցելի։ Մասնագետը պարզաբանում է, որ վայրի վարդակակաչները պարզապես ծաղիկներ չեն, այլ փխրուն էկոհամակարգի մի մաս։Այդ տեսակները ծաղկում են ընդամենը մի քանի շաբաթ, մեծապես կախված են եղանակային պայմաններից և բարձրությունից, և դժվար է դրանք տեղափոխել կամ մշակել իրենց սովորական տեսքով: Բույսի եզակի առանձնահատկությունն այն է, որ ծաղկելուց հետո սննդարար նյութերը ցողունից և տերևներից փոխանցվում են սոխուկին՝ ձևավորելով ապագա ծաղիկը:Ինչպես վարդակակաչները դարձան «հոլանդական»Կակաչը Եվրոպա հասավ միայն 16-րդ դարում Օսմանյան կայսրությունից։ Ենթադրվում է, որ առաջին սոխուկները Վիեննա բերեց Ավստրիայի դեսպանը։ Ավելի ուշ ծաղիկը հայտնվեց Հոլանդիայում, որտեղ և սկսվեց հայտնի «կակաչային տենդը» (հայտնի է նաև որպես «կակաչամոլություն»), բուծվեցին հազարավոր սորտեր, և կակաչը դարձավ այս երկրի ազգային խորհրդանիշը:Կարևոր է, որ Եվրոպա հասան արդեն մշակված ձևերը, ոչ թե վայրի բույսեր։ Միաժամանակ բնական բազմազանության զգալի մասը կապված է հենց Հայկական լեռնաշխարհի հետ։19-րդ դարում շվեյցարացի բուսաբան Էդմոն Բուասիեն նկարագրել է մի շարք տեսակներ, այդ թվում՝ «Tulipa armena»-ն, որը տարածված է Արևելյան Թուրքիայի տարածաշրջանում։Կակաչները ժամանակակից ՀայաստանումԱյսօր ՀՀ–ում արտադրական նպատակներով մշակվում են հիմնականում վարդակակաչների հոլանդական սորտերը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կակաչների նոր սորտերի բուծման նպատակով տեղական սելեկցիա չկա, բայց երկրի կլիմայական պայմանները միանգամայն բարենպաստ են բարձրորակ կակաչների արդյունաբերական աճեցման համար։Ժամանակակից ջերմատնային տնտեսությունները հագեցած են սառեցման և պահեստավորման բավարար պայմաններով, որտեղ ժամանակավոր պահպանության են դրվում հիմնականում Նիդեռլանդներից ներկրված սոխուկները։ Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնց բախվում են արտադրողները, ապա դրանք հիմնականում նույնն են, ինչ ջերմատներում մյուս մշակաբույսերի և ծաղիկների մշակության դեպքում (ռեսուրսների արժեք, լոգիստիկա, կադրային խնդիր և այլն)։Միաժամանակ 2025 թվականին Հայաստան է ներկրվել շուրջ 32,8 մլն հատ կակաչի սոխուկ, ինչը գրեթե 13 մլն-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (մոտ 45,7 մլն հատ)։ Ներմուծումն ամբողջությամբ իրականացվել է Նիդեռլանդներից։Հայաստանի վայրի վարդակակաչները սոսկ գեղեցկություն չեն, այլ հազվագյուտ բնական երևույթ, էկոհամակարգի և տարածաշրջանի յուրահատուկ կենսաբազմազանության մաս: Դրանք սահմանափակ բաշխվածությամբ հազվագյուտ տեսակներ են, բայց գլխավորը բնական գեղեցկությունն է, որը հնարավոր չէ վերարտադրել ջերմոցներում: Ուստի մասնագետները կոչ են անում խնամքով վերաբերվել դրանց՝ ոչ թե պոկել, այլ վայելել բնության գույները՝ խորհելով փխրուն գեղեցկության մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101091114_0:0:1280:960_1920x0_80_0_0_7d789fc18ff11a0f9535ca9ab0e12a1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հայաստան, կակաչ, ծաղիկ, էկոնոմիկայի նախարարություն, ջերմոց, հեղինակներ
հայաստան, կակաչ, ծաղիկ, էկոնոմիկայի նախարարություն, ջերմոց, հեղինակներ
Փխրուն գեղեցկություն. Հայաստա՞նն էլ է վարդակակաչների հայրենիք
Չնայած վարդակակաչները սովորաբար ասոցացվում են Նիդեռլանդների հետ, բայց այս ծաղիկն աշխարհագրորեն շատ ավելի խոր և լայն արմատներ ունի։ Sputnik Արմենիան պատմում է, թե մեր երկրում երբ է բացահայտվել այս ծաղիկը, և ինչ տեսակներ են աճում մեր լանդշաֆտում։
Հայաստանը հարուստ է վայրի վարդակակաչներով, մեր երկրում այս ծաղկի 7 տեսակ է աճում, ջերմոցներում մշակվում են տարբեր դեկորատիվ տեսակներ, այդ թվում՝ Եվրոպայից ներմուծված, որոնք աճեցվում են սելեկցիայի միջոցով։
Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Հայաստանի ֆլորայի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ Անուշ Ներսեսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` վարդակակաչների պատմական հայրենիքը Եվրոպան չէ։
«Աշխարհում հայտնի է վայրի վարդակակաչների շուրջ 80 տեսակ, և դրանց կեսից ավելին գտնվում է Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հայկական լեռնաշխարհի տարածաշրջաններում», - ասաց նա։
Հայաստանը, չնայած փոքր տարածքին, այս ֆոնին առանձնապես յուրահատուկ է։
«Նման երկրի համար վայրի վարդակակաչների 7 տեսակը շատ բարձր ցուցանիշ է։ Դրանցից երեքը էնդեմիկ են, հանդիպում են Հայաստանի հարավային շրջաններում, Նախիջևանին և Արցախին հարակից տարածներում։ Որոշ տեսակներ ունեն սահմանափակ տարածում և Հայաստանից բացի աճում են արևելյան Թուրքիայում ու Իրանի հյուսիս-արևմուտքում», - նշեց Ներսեսյանը։
Ծաղկման առաջին փուլը սկսվում է ապրիլի կեսերին և տևում է մինչև մայիսի վերջ։ Այդ ժամանակ մեր երկրի լեռնային և քարքարոտ լանջերը վերածվում են վառ գույներով բնական «գորգերի»։
Առավել հայտնի տեսակներից է «Tulipa julia»-ն (Յուլիայի վարդակակաչ), որը կարելի է գտնել, օրինակ, Գեղարդի շրջանում։ Ամենահաճախ հանդիպողը վառ կարմիր տեսակն է, հազվադեպ հանդիպողը՝ դեղինը։ Խոշոր, դեկորատիվ տեսակներն են Ֆլորենսկու, Սոսնովսկու վարդակակաչները, Confusa–ն (խճճված): Դրանք տարածված են
Հայաստանի հարավում և աչքի են ընկնում գեղեցիկ, հաճախ խոշոր ծաղիկներով, բարձր դեկորատիվությամբ ու սահմանափակ բաշխվածությամբ։ Փոքր ծաղիկներով վաղ և համեստ տեսակը «Tulipa biflora»-ն է, որը տարածված է Կենտրոնական Ասիայից մինչև Հարավային Եվրոպա:
Միաժամանակ Հայաստանում աճող գրեթե բոլոր վայրի վարդակակաչները համարվում են հազվագյուտ և խոցելի։ Մասնագետը պարզաբանում է, որ վայրի վարդակակաչները պարզապես ծաղիկներ չեն, այլ փխրուն էկոհամակարգի մի մաս։
Այդ տեսակները ծաղկում են ընդամենը մի քանի շաբաթ, մեծապես կախված են եղանակային պայմաններից և բարձրությունից, և դժվար է դրանք տեղափոխել կամ մշակել իրենց սովորական տեսքով: Բույսի եզակի առանձնահատկությունն այն է, որ ծաղկելուց հետո սննդարար նյութերը ցողունից և տերևներից փոխանցվում են սոխուկին՝ ձևավորելով ապագա ծաղիկը:
«Եթե վարդակակաչներն անընդհատ պոկեք, սոխուկը սնուցում չի ստանա, բույսը կթուլանա, պոպուլյացիան աստիճանաբար կնվազի: Մեկ քաղված ծաղիկը նշանակում է մի քանի անգամ պակաս ապագա ծաղկում», - ասաց Ներսեսյանը։
Ինչպես վարդակակաչները դարձան «հոլանդական»
Կակաչը Եվրոպա հասավ միայն 16-րդ դարում Օսմանյան կայսրությունից։ Ենթադրվում է, որ առաջին սոխուկները Վիեննա բերեց Ավստրիայի դեսպանը։ Ավելի ուշ ծաղիկը հայտնվեց Հոլանդիայում, որտեղ և սկսվեց հայտնի «կակաչային տենդը» (հայտնի է նաև որպես «կակաչամոլություն»), բուծվեցին հազարավոր սորտեր, և կակաչը դարձավ այս երկրի ազգային խորհրդանիշը:
Կարևոր է, որ Եվրոպա հասան արդեն մշակված ձևերը, ոչ թե վայրի բույսեր։ Միաժամանակ բնական բազմազանության զգալի մասը կապված է հենց Հայկական լեռնաշխարհի հետ։
19-րդ դարում շվեյցարացի բուսաբան Էդմոն Բուասիեն նկարագրել է մի շարք տեսակներ, այդ թվում՝ «Tulipa armena»-ն, որը տարածված է Արևելյան Թուրքիայի տարածաշրջանում։
Կակաչները ժամանակակից Հայաստանում
Այսօր ՀՀ–ում արտադրական նպատակներով մշակվում են հիմնականում վարդակակաչների հոլանդական սորտերը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ կակաչների նոր սորտերի բուծման նպատակով տեղական սելեկցիա չկա, բայց երկրի կլիմայական պայմանները միանգամայն բարենպաստ են բարձրորակ կակաչների արդյունաբերական աճեցման համար։
«Կակաչների մշակությունը հիմնականում իրականացվում է ջերմատնային պայմաններում` հիդրոպոնիկ եղանակով կամ բնահողում տնկումների միջոցով։ Բաց բնահողում մշակությունը կատարվում է ոչ մեծ տարածքների վրա և լայն կիրառություն չունի, քանի որ ծաղիկների հավաքը սկսվում է ապրիլի սկզբից, երբ կտրուկ նվազում է պահանջարկը, վատանում որակը և իրացումը կատարվում է ոչ շահեկան գներով», - ասված է գերատեսչության գրավոր պատասխանում։
Ժամանակակից ջերմատնային տնտեսությունները հագեցած են սառեցման և պահեստավորման բավարար պայմաններով, որտեղ ժամանակավոր պահպանության են դրվում հիմնականում Նիդեռլանդներից ներկրված սոխուկները։ Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնց բախվում են արտադրողները, ապա դրանք հիմնականում նույնն են, ինչ ջերմատներում մյուս մշակաբույսերի և ծաղիկների մշակության դեպքում (ռեսուրսների արժեք, լոգիստիկա, կադրային խնդիր և այլն)։
Միաժամանակ 2025 թվականին
Հայաստան է ներկրվել շուրջ 32,8 մլն հատ կակաչի սոխուկ, ինչը գրեթե 13 մլն-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (մոտ 45,7 մլն հատ)։ Ներմուծումն ամբողջությամբ իրականացվել է Նիդեռլանդներից։
Հայաստանի վայրի վարդակակաչները սոսկ գեղեցկություն չեն, այլ հազվագյուտ բնական երևույթ, էկոհամակարգի և տարածաշրջանի յուրահատուկ կենսաբազմազանության մաս: Դրանք սահմանափակ բաշխվածությամբ հազվագյուտ տեսակներ են, բայց գլխավորը բնական գեղեցկությունն է, որը հնարավոր չէ վերարտադրել ջերմոցներում: Ուստի մասնագետները կոչ են անում խնամքով վերաբերվել դրանց՝ ոչ թե պոկել, այլ վայելել բնության գույները՝ խորհելով փխրուն գեղեցկության մասին։