00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանի Կապույտ մզկիթում Աղջիկների օրվա միջոցառմանը հարգել են Իրանի զոհերի հիշատակը

© Photo : Культурный центр при посольстве ИранаՀայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդը
Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդը - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2026
Բաժանորդագրվել
Իրանի ժողովուրդը խորապես երախտապարտ է հայ ժողովրդին նման բարձր գնահատականի, ջերմության և մարդասիրական վերաբերմունքի համար, նշել է նա:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Աղջիկների օրվան: Տոնական հանդիպումը մեկտեղել էր Երևանի իրանական «Շահիդ Ֆահմիդե» դպրոցի սաներին և պարսկերեն սովորող հայ աշակերտներին՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու ժողովուրդների միջև բարեկամական ու մշակութային կապերը:
Միջոցառման ամենաառանցքային և հուզիչ պահը նվիրված էր պատերազմում զոհված աշակերտների հիշատակին: Միջոցառման մասնակիցները, ի նշան երախտագիտության և խորին հարգանքի, ծաղիկներ խոնարհեցին՝ հարգելով իրենց այն հասակակիցների հիշատակը, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի և գաղափարների:
Մշակութային ծրագիրը հագեցած էր երկլեզու կատարումներով. հայ աշակերտները ներկայացրին պարսկերեն և հայերեն ընդհանուր ասացվածքներ, հնչեցին երգեր երկու լեզուներով: Այնուհետև անցկացվեց սեղանի հարդարման և մրգերի ձևավորման մրցույթ, որտեղ լավագույնների թվում հաղթողներից էր հայ աշակերտների խումբը։
© Sputnik / Культурный центр при посольстве ИранаԵրևանի Կապույտ մզկիթում Աղջիկների օրվա միջոցառմանը հարգել են Իրանի զոհերի հիշատակը
Мероприятие, посвященное Дню девочек в Иране в Голубой мечети (19  апреля 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2026
Երևանի Կապույտ մզկիթում Աղջիկների օրվա միջոցառմանը հարգել են Իրանի զոհերի հիշատակը
Միջոցառման ավարտին դպրոցականների համար ճանաչողական շրջայց կազմակերպվեց Կապույտ մզկիթի տարածքում, ինչը հնարավորություն տվեց երեխաներին ավելի մոտիկից ծանոթանալ իրանական մշակույթին և ճարտարապետությանը:
Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդը, բարձր գնահատելով հայ և իրանցի աշակերտների ակտիվ մասնակցությունը, ընդգծեց նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։
«Այսօր տոնական տրամադրությանը զուգահեռ մենք հարգանքի տուրք մատուցեցինք Մինաբի անմեղ երեխաների հիշատակին: Տոնախմբության և սոցիալական պատասխանատվության այս սերտ կապը իրանա-իսլամական մշակույթի առանցքային բնութագրիչներից է»,- նշեց նա:
Նա նաև շեշտեց՝ հայ ժողովուրդն իր անկեղծ զորակցությամբ մշտապես եղել է Իրանի կողքին:
«Մենք պարբերաբար ստանում ենք բազմաթիվ դիմումներ և հաղորդագրություններ թե՛ մշակույթի կենտրոնում, թե՛ դեսպանատանը, որտեղ մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնում մարդասիրական օգնություն տրամադրելու և տարբեր նախաձեռնություններով հանդես գալու հարցում: Իրանի ժողովուրդը խորապես երախտապարտ է հայ ժողովրդին նման բարձր գնահատանքի, ջերմության և մարդասիրական վերաբերմունքի համար»:
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանին, այդ թվում ՝ Մինաբ քաղաքի շրջանում գտնվող ռազմական օբյեկտներին։ Նույն օրը հարված Է հասցվել Մինաբայի դպրոցին, զոհվել է մոտ 180 մարդ, մեծ մասամբ՝ 7-12 տարեկան աղջիկներ ։
Լրահոս
0