00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. նրան երկու մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur YesayantsՍմբատ Լպուտյան
Սմբատ Լպուտյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2026
Բաժանորդագրվել
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշում է, որ Լպուտյանը որևէ դիտավորյալ արարք չի կատարել։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ Սմբատ Լպուտյանին երկու մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքները վերաբերում են խարդախության օժանդակությանը եւ պաշտոնական կեղծիքին։ Լպուտյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
«Խոսքը վերաբերում է Մանկավարժական համալսարանում գործող գիտահետազոտական կենտրոնին, որի ղեկավարը Սմբատ Լպուտյանն է։ Գործը ոչ մի կապ չունի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ։ Կաշկանդված լինելով փաստերով, մի հստակ բան ասեմ` նա որևէ դիտավորյալ արարք չի կատարել։ Ու առհասարակ, նրան չեն էլ մեղադրում պետության փողերը թալանելու մեջ»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտել էինք, որ Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, համալսարանի այլ աշխատակիցներ և այդ թվում` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը ձերբակալվել են։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրանք անցնում են խարդախության և այլ մեղադրանքներով հարուցված քրեական վարույթով։
Լրահոս
0