https://arm.sputniknews.ru/20260418/pashinjany-parzabanel-e-inch-e-uzel-asel-shun-u-shangjal-artahajtutjamb-101120045.html
Փաշինյանը պարզաբանեց՝ ինչ է ուզել ասել «շուն ու շանգյալ» արտահայտությամբ
Փաշինյանը պարզաբանեց՝ ինչ է ուզել ասել «շուն ու շանգյալ» արտահայտությամբ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մարդիկ իհարկե կարող են ընդդիմությանը ձայն տալ, բայց բացի այդ 3 քաղաքական ուժերից, էլի կան ընդդիմադիր ուժեր, որոնք ընտրողներին «ժեխ», «... 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T12:49+0400
2026-04-18T12:49+0400
2026-04-18T13:19+0400
նիկոլ փաշինյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101120194_0:0:1280:720_1920x0_80_0_0_3c2bf82114418cac0a02fe28d1e5126a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր ուժերի ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելով չի փորձել ազդել ընտրողների ազատ կամարտահայտման վրա։ ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողը մեջբերեց ԱԺ ամբիոնից Փաշինյանի ելույթի հատվածը ընդդիմության ընտրողների հասցեին։Նշենք, որ ապրիլի 17–ին Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր 3 ուժերի ընտրողներին անվանեց «շուն ու շանգյալ»։ Նա պնդեց, թե գտել է նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չպիտի հաղթահարեն ու անցնեն խորհրդարան։Նա ընդգծեց, որ մարդիկ իհարկե կարող են ընդդիմությանը ձայն տալ, բայց բացի այդ 3 քաղաքական ուժերից, էլի կան ընդդիմադիր ուժեր, որոնք ընտրողներին «ժեխ», « շունշանգյալ», կամ «բոշա» չեն ասում։Փաշինյանը կրկնեց, որ այնպիսի քաղաքական զգացողություն ունի, որ թվարկված 3 ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։Հիշեցնենք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանը պարզաբանել է՝ ինչ է ուզել ասել «շուն ու շանգյալ» արտահայտությամբ
Sputnik Արմենիա
Փաշինյանը պարզաբանել է՝ ինչ է ուզել ասել «շուն ու շանգյալ» արտահայտությամբ
2026-04-18T12:49+0400
true
PT2M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101120194_191:0:1151:720_1920x0_80_0_0_b9005bd94d0e32259aa55015a4dc2eaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео
նիկոլ փաշինյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео
Փաշինյանը պարզաբանեց՝ ինչ է ուզել ասել «շուն ու շանգյալ» արտահայտությամբ
12:49 18.04.2026 (Թարմացված է: 13:19 18.04.2026) ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մարդիկ իհարկե կարող են ընդդիմությանը ձայն տալ, բայց բացի այդ 3 քաղաքական ուժերից, էլի կան ընդդիմադիր ուժեր, որոնք ընտրողներին «ժեխ», « շունշանգյալ», կամ «բոշա» չեն ասում։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր ուժերի ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելով չի փորձել ազդել ընտրողների ազատ կամարտահայտման վրա։ ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողը մեջբերեց ԱԺ ամբիոնից Փաշինյանի ելույթի հատվածը ընդդիմության ընտրողների հասցեին։
Նշենք, որ ապրիլի 17–ին Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր 3 ուժերի ընտրողներին անվանեց «շուն ու շանգյալ»։ Նա պնդեց, թե գտել է նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չպիտի հաղթահարեն ու անցնեն խորհրդարան։
«Դուք մեջբերեցիք իմ խոսքերը, բայց դրանք ամբողջական չեն։ Ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը՝ նախկինների եռագլուխ կուսակցությունը, գալիս մարդկանց անվանում են «ժեխ», « շունշանգյալ», «բոշա», և հետո ասում է՝ մենք ընտրություններում հաղթելու ենք։ Եվ ես մտածում եմ, որ էդ ուժերը երբ ասում են, որ կարող են ընտրություններում հաջողություն ունենալ, նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ո՞վ է իրականում «ժեխ», « շունշանգյալ», «բոշա», նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավի։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են նախկինների եռագլուխ կուսակցությաը ձայն տան»,–ի պատասխան հարցի՝ ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ մարդիկ իհարկե կարող են ընդդիմությանը ձայն տալ, բայց բացի այդ 3 քաղաքական ուժերից, էլի կան ընդդիմադիր ուժեր, որոնք ընտրողներին «ժեխ», « շունշանգյալ», կամ «բոշա» չեն ասում։
Փաշինյանը կրկնեց, որ այնպիսի քաղաքական զգացողություն ունի, որ թվարկված 3 ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։