https://arm.sputniknews.ru/20260418/pashinjany-mtadir-e-parzel-banakum-inqnaspanutjunneri-pattsharnery-abi-mijvocvov-101120462.html
Փաշինյանը մտադիր է պարզել բանակում ինքնասպանությունների պատճառները ԱԲ–ի միջոցով
Փաշինյանը մտադիր է պարզել բանակում ինքնասպանությունների պատճառները ԱԲ–ի միջոցով
Sputnik Արմենիա
Ըստ վարչապետի` պետք է վերլուծել դեպքերը ու գտնել ընդհանրություններ։ 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T13:07+0400
2026-04-18T13:07+0400
2026-04-18T13:44+0400
ինքնասպանություն
բանակ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101118550_0:0:1100:619_1920x0_80_0_0_6c429ce535bfd180b6b47e2e33dc8a01.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը մտադիր է պարզել զինծառայողների ինքնասպանությունների պատճառները նաև արհեստական բանականության միջոցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետը։Նա հիշեցրեց օրեր առաջ տեղի ունեցած 19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանի դեպքը։ Նշենք, որ զինծառայողը մահացել էր հրազենային վիրավորումից` զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։«Օրնակ այդ դեպքով` ինձ զեկուցել են, որ նա երկու օր առաջ այցելել էր հարազատի գերեզմանին, որը ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն է գործել։ Նա եկել է զորամաս, նամակ գրել ու այդ արարքը կատարել։ Պետք է հասկանալ դա»,– հավելեց Փաշինյանը։Վարչապետի խոսքով ՝ ինքը մի քանի անգամ ասել է, որ հարցը պետք է դիտարկել նաև երեխաների հոգեբանական դիմակայության տեսանկյունից, որը պետք է ձևավորել մանկապարտեզից և դպրոցից։ Նա վստահեցրեց, որ այս հարցը քննարկել է ԿԳՄՍ նախարարի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101118550_275:0:1100:619_1920x0_80_0_0_8cfe6a0ad1a2f7a1f77fc5a598ddece6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնասպանություն, բանակ, նիկոլ փաշինյան
ինքնասպանություն, բանակ, նիկոլ փաշինյան
Փաշինյանը մտադիր է պարզել բանակում ինքնասպանությունների պատճառները ԱԲ–ի միջոցով
13:07 18.04.2026 (Թարմացված է: 13:44 18.04.2026) Ըստ վարչապետի` պետք է վերլուծել դեպքերը ու գտնել ընդհանրություններ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը մտադիր է պարզել զինծառայողների ինքնասպանությունների պատճառները նաև արհեստական բանականության միջոցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետը։
«ԱԽ վերջին նիստում ես հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը և վերլուծել՝ կա՞ն ինչ–որ կրկնվող հատկանիշներ։ Ենթադրենք` ընտանեկան վիճակ։ Եթե մենք ինֆոն ամբողջությամբ տանք արհեստական բանականությանը, այն կարող է ասել, թե ինչ ընդհանրություններ ունեն նրանք»,– ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց օրեր առաջ տեղի ունեցած 19-ամյա զինծառայող
Նարեկ Հակոբյանի դեպքը։ Նշենք, որ զինծառայողը
մահացել էր հրազենային վիրավորումից` զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։
«Օրնակ այդ դեպքով` ինձ զեկուցել են, որ նա երկու օր առաջ այցելել էր հարազատի գերեզմանին, որը ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն է գործել։ Նա եկել է զորամաս, նամակ գրել ու այդ արարքը կատարել։ Պետք է հասկանալ դա»,– հավելեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով ՝ ինքը մի քանի անգամ ասել է, որ հարցը պետք է դիտարկել նաև երեխաների հոգեբանական դիմակայության տեսանկյունից, որը պետք է ձևավորել մանկապարտեզից և դպրոցից։ Նա վստահեցրեց, որ այս հարցը քննարկել է ԿԳՄՍ նախարարի հետ։