00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը տարածաշրջանային հեգեմոն է դառնում և հասկացնում է, որ զբաղվելու է Հյուսիսով. փորձագետ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցՍեմյոն Բաղդասարով
Սեմյոն Բաղդասարով - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանյան «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, քաղաքագետ, պատմաբան Սեմյոն Բաղդասարովը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում՝ Աշոտ Գևորգյանի «Մենք» նախագծի շրջանակում, խոսել է Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի և Հարավային Կովկասի վրա հնարավոր ազդեցության մասին։
ԱՄՆ–ի և Իսրայելի հետ առճակատման ֆոնին Իրանն աստիճանաբար ստանձնում է տարածաշրջանային առաջնորդի դերը և արդեն հասկացնում, որ մտադիր է զբաղվել Հյուսիսով, ինչը կզգա ոչ միայն Հայաստանը, այլև Հարավային Կովկասի մյուս պետությունները։
Առայժմ հիմնական իրադարձությունները տեղի են ունենում հարավային ուղղությամբ, որտեղ իրանցիները բավականին հաջողությամբ հետ են մղում ամերիկա-իսրայելական ագրեսիան։ Շատերը չեն գիտակցում, թե ինչ է կատարվում, բայց իրականում սա պատմական մասշտաբի վիթխարի իրադարձություն է։ Վերջին գրեթե 1800 տարվա մեջ առաջին անգամ Իրանը հաջողության է հասնում արևմտյան հեգեմոնի դեմ պատերազմում։ Նման բան վերջին անգամ եղել էր 260 թվականին, երբ պարսից արքա Շապուհ I-ը Էդեսայի (այդ հնագույն քաղաքն այսօր գտնվում է ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելքում և կոչվում է Շանլըուրֆա) ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց հռոմեական զորքին և պատմության մեջ առաջին անգամ գերի վերցրեց Հռոմի գործող կայսր Վալերիանոս Առաջինին։
Եթե հրաշք չկատարվի, Ամերիկան կպարտվի այս առճակատման մեջ։ Այսքան խայտառակ կերպով նրանք դեռ չէին պարտվել ո՛չ Վիետնամում, ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Իրաքում։ Իրանը դառնում է տարածաշրջանային հեգեմոն՝ Արևմտյան Ասիայում Թուրքիայից հետո երկրորդ տնտեսությամբ։
ԱՄՆ–ն հետագայում էլ է շատ ակտիվ գործելու Հարավային Կովկասում. ռուս փորձագետ
2025 թվականի հունիսի պատերազմից հետո Իրանում փոխվել է վերաբերմունքը հին պատմության նկատմամբ։ Սկսվել է իսլամի և պարսկական նացիոնալիզմի միաձուլումը։ Նրանք դեռ կհիշեն այն մասին, որ Հարավային Կովկասը մինչև 1828 թվականը պարսկական պետության կազմում էր կամ նրա վերահսկողության տակ։ Իսկ եթե ավելի խորանանք պատմության մեջ, ապա Հարավային Կովկասը եղել է Աքեմենյանների, Պարթևական թագավորության, իսկ դրանից հետո՝ Սասանյանների ազդեցության տակ։
Այ հենց այստեղ էլ շատերը սկսեցին ուրիշ երգ երգել։ Հիշո՞ւմ եք` ինչպես Ադրբեջանն արձագանքեց, երբ Նախիջևանի օդանավակայանի շենքի վրա և Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ իրանական ԱԹՍ-ներ ընկան` «Մենք կպատասխանենք», «Մենք նրանց դեռ ցույց կտանք»։ Դեպքի վայր եկավ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Թոքելը, իսկ հետո՞... ցավակցություններ, մարդասիրական օգնություն։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի փոքր վրդովվեց, իսկ դրանից հետո ևս մի քանի հրթիռ թռավ դեպի Թուրքիա…
Իրանն զգաց իր ուժը։ Թեհրանն անպայման ուշադրությունը կուղղի Հարավային Կովկասին, և այդ ժամանակ այստեղ շատ կզղջան, որ Նախիջևանից Ադրբեջան տանող երթուղին Թրամփի անունով է կոչվում։ Իրանը կջանա թույլ չտալ որևէ «Թրամփի ուղու» կամ «Միջին միջանցքի» գործունեություն, որը հաշվի չի առնում իր շահերը։ Ի՞նչ խոչընդոտներ կարող են խանգարել Իրանին փակել այդ «Միջին միջանցքը», օրինակ՝ Կասպից ծովում։ Ոչ մի։
Իրանցիներն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում բացարձակ լինի։
Նրանք չեն համոզելու և չեն քննարկելու պայմանները։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են հարվածում Էմիրություններին, որտեղ հարյուր միլիարդավոր դոլարների ներդրումներ ունեն։ Հայաստանում երևի կարծում են, թե ոչ մի սարսափելի բան չի կատարվում, որ Իրանում շարունակելու են աչք փակել «Թրամփի ուղու» վրա, որտեղ ամերիկացիները 74% մասնաբաժին ունեն, և, ըստ էության, դա ամերիկյան տարածք է։ Ո՛չ, նման բան չի լինի։
Իրանում պատերազմը կարող է հետաձգել կամ ձևափոխել «Թրամփի ուղի» նախագիծը. Մելքոնյան
Ի դեպ, Թեհրանն ուշադրությունը կուղղի նաև Ադրբեջանին, որտեղ ակնհայտ է իսրայելական ներկայությունը։ Թել Ավիվը հարվածեց Կասպից ծովում գտնվող իրանական Բենդեր-Էնզելի նավահանգստին, ինչպես իսրայելցիներն են պնդում, «Իրանի կասպիական նավատորմը ջախջախելու համար»։ Ակնհայտ է, որ Իսրայելում քաջ գիտակցում են հրթիռների և ԱԹՍ-ների հզոր զինանոց ունեցող Թեհրանի հեռահար մտադրությունները։ Ուստի Հարավային Կովկասում մեղմ ասած «լուրջ» իրադարձությունները կշարունակվեն դեռ երկար ժամանակ։
Լրահոս
0