00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հեշտ գումար աշխատելը հաճելի է, բայց ցավոտ․ թմրաշրջանառության առումով ի՞նչ պատկեր է ՀՀ-ում

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե թմրաշրջանառության ինչ պատկեր է ՀՀ-ում, ինչ է անում ՀՀ իրավապահ համակարգը այդ երևույթը կանխելու համար և ինչ տարիքի անձանց շրջանում է այն առավել տարածված։
Թմրաշրջանառության և թմրանյութերի իրացման դեպքերը ՀՀ-ում արդեն տարիներ շարունակ աճում են, ու խնդիրն այսօր էլ շատ մտահոգիչ է։ Քաղաքացիները պարբերաբար բարձրաձայնում են խնդրի մասին, հայտնում, որ հիմնականում երիտասարդները, երբեմն էլ անչափահասները բակերում և այգիներում տեղադրում են թմրամիջոցները կամ վերցնում արդեն թաքցված փաթեթները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի բնակիչներից մեկը՝ Վարդանը (անունը փոխված է), նշեց, որ նույնիսկ իրենց շենքի վերելակում է թմրամիջոցի փաթեթ հայտնաբերել։ Ասաց՝ տհաճ հոտ է զգացել, փորձել է հասկանալ որտեղից է ու ինչից, հենց այդ ժամանակ էլ գտել է այն, վերցրել է և թափել։ Տղամարդը նաև տաքսի է վարում, ու դեպք է եղել, երբ մի երիտասարդ խնդրել է փոքր-ինչ ամայի վայր քշել, որտեղ հողի մեջ փորել է, փաթեթներ տեղադրել ու վերադարձել։ Ճանապարհին փորձել է նրան բացատրել, որ հեշտ գումար վաստակելը միշտ չէ, որ հաջողություն է բերում ու որքան էլ մտածի, թե ճարպիկ է, միևնույնն է՝ մի օր կբռնվի։
Մի կին էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ տան պատուհանից է նկատել 17-19 տարեկան երիտասարդների, որոնք տարօրինակ վիճակում են եղել։ Մեկը նստարանին է եղել՝ գույնը գցած, մյուսն էլ սկսել է սողալով իջնել նստարանից ու գետնին տարօրինակ շարժումներ արել։ Բղավել է նրանց վրա, սպառնացել, որ ոստիկանություն կկանչի, սակայն նրանց գիտակցությունը մթագնած է եղել, նույնիսկ չեն էլ հասկացել ինչ է կատարվում։ Կինը նշեց, որ մի քանի մետր այն կողմ էլ շենքի խաղահրապարակն է, որտեղ երեխաներ են միշտ լինում։
Sputnik Արմենիան փորձել է պարզել թմրաշրջանառության առումով հանրապետությունում առկա իրավիճակը և, թե ինչ են անում իրավապահները՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ։

Թմրաշրջանառության ինչ վիճակագրական պատկեր է Հայաստանում

Ոլորտի մասնագետները և իրավապահները պնդում են՝ իրականում պատկերն այլ է, որովհետև շատ դեպքեր մնում են «բեմի» հետևում, որոշ դեպքերում էլ պատկերի ուռճացում է լինում։
ՀՀ-ում ավելի քան 7801 անձ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահի դրությամբ հաշվառված է թմրամիջոցներից բուժման համար։ ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության տվյալների համաձայն էլ` 2024 թվականի համեմատ 2025 թվականին ապօրինի թմրաշրջանառության դեպքերն աճել են 614-ով` 3017-ից հասնելով 3631-ի։ Փոխարենը մաքսանենգության դեպքերն են նվազել, բայց չնայած դրան, առգրավումներով գրեթե կրկնակի աճ կա։ Ըստ ոստիկանության տվյալների՝ առգրավումների շնորհիվ նաև իրացման դեպքերն են որոշակի առումով պակասում։
Որքան էլ առգրավումներն ավելի շատ արվում են բնական ծագման թմրամիջոցների դեպքում, այնուամենայնիվ, ոչ պաշտոնական տվյալներով` սինթետիկ թմրամիջոցները բավականին շատ են տարածված հանրապետությունում։
Կախվածությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը նշում է, որ խթանիչներ (օրինակ կրիստալ– խմբ․) գործածողների թիվը ՀՀ-ում պրոգրեսիվորեն աճում է։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է, դրանից հետո արդեն ափիոնի խմբի թմրամիջոցներն են, ապա խթանիչները, որոնք հիմնականում ներարկման միջոցով են օգտագործվում։
Կախվածությունների ազգային կենտրոնի ինֆոգրաֆիկա դրվի
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ավագ քրեական ոստիկան Դավիթ Պետրոսյանն էլ է ընդգծում, որ առգրավված թմրամիջոցների գերակշիռ մասը բնական ծագման են՝ 554 կգ-ից ավելի, իսկ 213 կգ-ը՝ սինթետիկ ծագման։ 2024 թվականին առգրավված 426 կգ թմրամիջոցից 38 կգ-ն է սինթետիկ եղել։
Ըստ ՔԿ-ի բացահայտումների էլ՝ ՀՀ-ում շրջանառվող ամենատարածված սինթետիկ թմրամիջոցների եռյակում են Alfa PVP-ն, մեթամֆետամինը, մեֆեդրոնը։ Դրանք հիմնականում տելեգրամյան ալիքների միջոցով են իրացվում։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը շեշտում է՝ հիմնականում ՀՀ մեծ քանակությամբ ներկրվում են մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, չնայած մարիխուանան արդեն սկսել են ավելի շատ աճեցնել հենց երկրի ներսում։
Թմրանյութի մաքսանենգության դեպքերով նախորդ տարի քրեական հետապնդման է ենթարկվել 76 անձ (4-ը` իգական սեռի, ոչ մի անչափահաս)՝ նախորդ տարվա 48 անձի համեմատ (2-ը` իգական սեռի)։ 2025 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել թվով 6 անչափահաս։ Քրեական ոստիկան Դավիթ Պետրոսյանը համաձայն է՝ պաշտոնական վիճակագրությունն ամբողջությամբ չի արտահայտում իրական պատկերը։ Միևնույն ժամանակ, չնայած հանրության շրջանում առկա մտահոգություններին, ոստիկանության ծառայողը պնդում է՝ խիստ ուռճացված են անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածվածության մասին լուրերը։
Կախվածությունների գծով փորձագետ Սուրեն Նազինյանի կարծիքով էլ միջազգային ուսումնասիրություն է անհրաժեշտ դեռահասների շրջանում տարածվածության վերաբերյալ իրավիճակը հասկանալու համար։ Նշում է, որ EUDA (European union drugs agency) կոչվող միջազգային ընկերություն կա, որն էլ դպրոցներում կախվածությունների տարածման վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացնում։ Փորձագետը նկատում է, որ բուժման համար դիմած, ինչպես նաև իրավապահների տեսադաշտում հայտնված դեռահասների պաշտոնական տվյալները անհամապատասխան են ՀՀ-ում թմրամիջոց գործածողների թվի իրական պատկերի հետ։
«Մեկ-երկու աշակերտի գործածումը չի ենթադրում, որ դպրոցում թմրամիջոցը տարածված է։ Դպրոցներում դրանց շրջանառության շուրջ լուրերը մի փոքր մանիպուլյատիվ են»,- ասում է Նազինյանը։
Այնուամենայնիվ վստահեցնում է՝ վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրվել է թմրամիջոց գործածողների երիտասարդացում։

Թմրաշրջանառության մի մեխանիզմի պատմություն

ՔԿ-ում քննվել է մի գործ, համաձայն որի 2019 թվականից մինչև 2023-2024 թթ․-ը գործել է մարիխուանայի իրացման ամենամեծ հարթակը՝ «Կանաչ շուկան», որտեղ 50 տելեգրամ-ալիք է եղել։
Համբարյանը պատմում է, որ այդ հարթակում տելեգրամ- ալիք ունենալու համար ի սկզբանե վճարվել է 10 000 ԱՄՆ դոլար, դրանից հետո արդեն գործել է ամսական բաժանորդավճար՝ 200-300 դոլարի սահմաններում։ Հարթակում նաև արբիտրների ինստիտուտ է եղել՝ 7-8 արբիտրով։ Այդ արբիտրներն էլ օնլայն «դատական նիստեր» են իրականացրել, նույնիսկ պատժել հարկ եղած դեպքում։
Գործը բացահայտվել է ոչ միայն ցուցմունքների, այլև բազմաթիվ գրագրությունների միջոցով, որոնք ՔԿ ծառայողները հնարավորություն են ունեցել կարդալու։ Էջը ստեղծողին առաջադրվել է մեղադրանք՝ 2,5 մլն դոլար փողերի լվացման, ինչպես նաև թմրամիջոցների իրացման համար։ Անձը նախկինում եղել է ՀՀ ՊՆ ԶՈւ ծառայող, սակայն 2014 թվականին թողել է ծառայության վայրը և լքել Հայաստանը։ Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, ու 2023 թվականի դեկտեմբերի 23-ին Բելգիայում հայտնաբերվել է, հիմա արտահանձման պրոցեսն է իրականացվում։ Ուղղակի, հաշվի առնելով այն, որ նրա կինը և երեխաները Բելգիայի քաղաքացիներ են, բողոքարկման պրոցեսը երկարում է, չնայած այժմ վերջնական փուլն է ընթանում։

Պատասխանատվության ենթարկվածներից քանի՞սն է օտարերկրացի ու ինչպե՞ս են թմրամիջոցը տեղափոխում

ՀՀ թմրամիջոցների ներկրման հիմնական աղբյուրը մնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ ցամաքային սահմանով։ Օդային տարածքով թմրամիջոցները ներկրվում են եվրոպական երկրներից, իսկ փոստային առաքանիների եղանակով՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այլն։
2025 թվականին 403 օտարերկրացի է ենթարկվել պատասխանատվության՝ Իրանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Կուբայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Լիբանանի և Սիերա Լիոնեի քաղաքացիներ։ Համեմատության համար ասենք, որ 2024 թվականին պատասխանատվության ենթարկվել է 259 օտարերկրացի։
Ըստ ՔԿ պաշտոնյա Հովհաննես Համբարյանի ներկայացրած տվյալների՝ այս անձինք թմրամիջոցը հիմնականում տեղափոխում են կուլ տալու միջոցով, ինչն անդառնալի հետևանքի կարող է հանգեցնել։ Որոշակի ժամանակահատված կա, որ այդ փաթեթները պետք է օրգանիզմից դուրս բերվեն։ Նույնիսկ 0․5 գրամ կոկաինի` ստամոքսում բացվելու դեպքում մահվան հավանականությունը 98%-ից բարձր է, իսկ այդ փաթեթները լինում են 15, 20, 40, նույնիսկ 100 գրամով։
Խոսելով տելեգրամյան ալիքներով վաճառվող թմրամիջոցների մասին՝ վստահեցնում է, որ դրանք մաքուր չեն։ Դեպքեր են լինում, որ վաճառված ապրանքի նույնիսկ 50%-ն այն չէ, ինչ ներկայացվում է։
Խոսքը ոչ միայն բուսական թմրամիջոցների, այլև սինթետիկի մասին է, որին խառնում են գիպս, կավիճ, կավ, տարատեսակ դեղահաբեր ու այլ զանգվածներ։ Համբարյանը պատմում է, որ դեպք են հայտնաբերել, երբ թմրամիջոցը վաճառելու համար նաև լամպի ապակին են աղացել ու խառնել, ինչի հետևանքով օգտագործողի թոքը կարող է ծակվել։
Նա նաև վստահեցնում է՝ որքան հեշտ է թվում թմրաշրջանառության միջոցով գումար վաստակելը, դրանից մի քանի անգամ էլ ցավոտ է հետոն։ Պնդում է՝ բոլոր հանցագործներն էլ վաղ, թե ուշ հայտնաբերվում են։

Թմրամիջոցները որքա՞ն ժամանակ են օրգանիզմում պահպանվում

Կախվածությունների ազգային կենտրոնում տոքսիկոքիմիական հետազոտությունները հիմնականում իրականացվում են մեզի միջոցով։ Ըստ փոխտնօրեն Գայանե Վարդազարյանի՝ կանաբիոիդներն արյան մեջ ավելի քիչ են մնում, քան մեզի։
Կանաբիոիդները, եթե նույնիսկ 1 անգամ օգտագործվեն, կարող է մեզում 20-30 օր հետո էլ հայտնաբերվել, հետքերը մնում են, քանի որ դրանք ներծծվում են ենթամաշկային ճարպաշերտի մեջ։ Ափիոնային խմբի թմրամիջոցները կարճատև ազդեցություն ունեն ու կարող են մնալ մինչև 100 ժամ։ Ինչ վերաբերում է մեթադոնին, այն 7, 10 և 14 օր էլ կարող է ազդեցություն ունենալ՝ կախված է գործածման հաճախականությունից։

Թմրամիջոցի գործածումից առողջական ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ

Թմրամիջոցների ներարկման պատճառով կարող է հեպատիտ Բ, ՄԻԱՎ և այլ ինֆեկցիաներ անցնել։ Վարդազարյանի խոսքով` ներարկման միջոցով գերդոզավորումն էլ է խնդրահարույց։
Շեշտեց՝ ՀՀ-ում գերդոզավորման վիճակագրություն չի վարվում, քանի որ նրանք հիմնականում չեն հայտնվում Կախվածությունների ազգային կենտրոնի տեսադաշտում, որովհետև հաճախ անմիջապես մահ է արձանագրվում։
Դեպքեր են լինում, երբ հոգեկան խանգարում է լինում, հաճախասրտություն, արյան բարձր ճնշում, շատ բարձր ջերմություն, ինչն էլ կարող է հանգեցնել ինսուլտի, ինֆարկտի ու սրտի կանգի։

Թմրաշրջանառության պատկերն աշխարհում

Թմրաբիզնեսը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն ապօրինի շուկաներից մեկը։ Պատճառն այն է, որ որքան էլ իրավապահ համակարգը պայքարում է այդ արատավոր գործունեության դեմ, միևնույնն է՝ կա պահանջարկ, հետևաբար շուկան մեծանում է, հանցավոր ցանցերն էլ ավելի են ուժեղանում։
Վերջին տվյալներով` աշխարհում շուրջ 300 մլն մարդ է թմրանյութ գործածում։ Ընդհանուր առմամբ, 10 տարում 20 %-ով աճ է արձանագրվել։ Նրանցից շուրջ 100 մլն-ն կախվածություն ունի, բայց բուժում ստանում է 11 մարդուց 1-ը։
Հիմնականում թմրամիջոց արտադրվում է Լատինական Ամերիկայում (կոկաին), Աֆղանստանում (օփիոիդներ), Հարավ-արևելյան Ասիայում (սինթետիկ տեսակներ)։
Թմրանյութ տեղադրող երիտասարդը փախչելիս ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են
Լրահոս
0