https://arm.sputniknews.ru/20260418/arevmutqy-dzgtum-e-ukrainajin-dardznel-glvobal-sparnaliqi-dzgan-lavrvov-101127428.html
Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով
Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով
Sputnik Արմենիա
Արևմուտքն անընդհատ անցնում է նորանոր կարմիր գծեր, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրում է իր օդային տարածքն ու դրոնները։ 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T16:01+0400
2026-04-18T16:01+0400
2026-04-18T16:01+0400
անթալիա
սերգեյ լավրով
ռուսաստան
ուկրաինա
արևմուտք
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101127123_0:0:3199:1799_1920x0_80_0_0_31f6dc67b3a143943d7482f171597831.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արևմուտքը ձգտում է հասնել նրան, որ Ուկրաինան դառնա գլոբալ սպառնալիքի ձգան: Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Նրա խոսքով՝ Եվրոպայից արդեն երրորդ անգամ գլոբալ սպառնալիք է բխում մարդկության համար։ Չնայած Մոսկվայի նախազգուշացումներին՝ Արևմուտքն անընդհատ անցնում է նորանոր կարմիր գծեր, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրում է իր օդային տարածքն ու դրոնները։Նախարարը հիշեցրել է նաև եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունն այն մասին, որ վերջին 100 տարում Ռուսաստանն իբր 19 անգամ հարձակվել է տարբեր երկրների վրա։ Նախարարի խոսքով, քանի դեռ Եվրոպայում կան Կալասի նման մարդիկ, հույս կա, որ եվրոպական ժողովուրդները կիմանան նման առաջնորդների գինը:Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Վաշինգտոնի հետ հասունացել է ՌԴ-ի հետ հետագա տնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունը: Մոսկվան շատ տարաձայնություններ ունի ներկայիս վարչակազմի հետ, որը չի հանել Բայդենի ժամանակների պատժամիջոցները, նույնիսկ դիվանագիտական սեփականությունը չի վերադարձրել, և «Լուկօյլ» ու «Ռոսնեֆտ» ընկերությունները նոր սահմանափակումների տակ են ընկել արդեն Դոնալդ Թրամփի օրոք: Այդ գործողությունների նպատակը, ըստ Լավրովի, համաշխարհային էներգետիկ շուկաներում գերիշխելու ԱՄՆ ձգտումն է։ Լավրովն Անթալիայում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարարի հետ
անթալիա
ուկրաինա
արևմուտք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101127123_187:0:2916:2047_1920x0_80_0_0_90eb8af02ea5be4005b8eef180f4de5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անթալիա, սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, արևմուտք, ամն
անթալիա, սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, արևմուտք, ամն
Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով
Արևմուտքն անընդհատ անցնում է նորանոր կարմիր գծեր, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրում է իր օդային տարածքն ու դրոնները։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արևմուտքը ձգտում է հասնել նրան, որ Ուկրաինան դառնա գլոբալ սպառնալիքի ձգան: Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Եվրոպայից արդեն երրորդ անգամ գլոբալ սպառնալիք է բխում մարդկության համար։ Չնայած Մոսկվայի նախազգուշացումներին՝ Արևմուտքն անընդհատ անցնում է նորանոր կարմիր գծեր, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրում է իր օդային տարածքն ու դրոնները։
«Գուցե մեկն էլ մեզ է թղթե վագր է անվանում, ինչպես Թրամփը՝ ՆԱՏՕ-ին։ Բայց ես կխուսափեի նման զուգահեռներից, այդուհանդերձ՝ մենք մեր բնավորության մեջ ունենք այնպիսի որակ, ինչպիսին է համբերությունը: Մենք ասում ենք՝ Աստված հանդուրժեց և մեզ նույնը պատվիրեց։ Բայց մի պահ էլ համբերությունն է պայթում, և ես կարծում եմ, որ նույնիսկ լավ է, որ ոչ ոք չի հասկանում, թե որտեղ է այդ կարմիր գիծը», - ընդգծել է Լավրովը։
Նախարարը հիշեցրել է նաև եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունն այն մասին, որ վերջին 100 տարում Ռուսաստանն իբր 19 անգամ հարձակվել է տարբեր երկրների վրա։ Նախարարի խոսքով, քանի դեռ Եվրոպայում կան Կալասի նման մարդիկ, հույս կա, որ եվրոպական ժողովուրդները կիմանան նման առաջնորդների գինը:
Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Վաշինգտոնի հետ հասունացել է ՌԴ-ի հետ հետագա տնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունը: Մոսկվան շատ տարաձայնություններ ունի ներկայիս վարչակազմի հետ, որը չի հանել Բայդենի ժամանակների պատժամիջոցները, նույնիսկ դիվանագիտական սեփականությունը չի վերադարձրել, և «Լուկօյլ» ու «Ռոսնեֆտ» ընկերությունները նոր սահմանափակումների տակ են ընկել արդեն Դոնալդ Թրամփի օրոք: Այդ գործողությունների նպատակը, ըստ Լավրովի, համաշխարհային էներգետիկ շուկաներում գերիշխելու ԱՄՆ ձգտումն է։