00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին

© AP Photo / IRIB Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2026
Բաժանորդագրվել
Թրամփը կիրառում է «միջուկային փոշի» տերմինը` նկատի ունենալով բարձր հարստացված ուրանը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին։
«Իրանը միջուկային զենք չունի, և նրանք համաձայնել են դրան... Նրանք համաձայնել են վերադարձնել մեզ միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է մեր կողմից B-2 ռմբակոծիչներով հասցված հարվածների պատճառով», – ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում Washington Post-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը կիրառում է «միջուկային փոշի» տերմինը` նկատի ունենալով բարձր հարստացված ուրանը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեցերկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0