https://arm.sputniknews.ru/20260417/trampy-karvogh-e-nvor-zijumneri-gnal-irani-harcum-hakamartutjany-verj-talu-hamar-zlm-101068276.html
Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում՝ հակամարտությանը վերջ տալու համար. ԶԼՄ
Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում՝ հակամարտությանը վերջ տալու համար. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը լուրջ է տրամադրված բանակցությունների հարցում։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T10:25+0400
2026-04-17T10:25+0400
2026-04-17T10:25+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752650_193:38:1308:665_1920x0_80_0_0_ced6ba551ca54260d757615daf3e85a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում, քանի որ ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով Պարսից ծոցի տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյային։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեցերկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752650_0:0:1333:1000_1920x0_80_0_0_087ee8f4c6952d709426b47320a6c01f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, բանակցություններ
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, բանակցություններ
Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում՝ հակամարտությանը վերջ տալու համար. ԶԼՄ
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը լուրջ է տրամադրված բանակցությունների հարցում։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում, քանի որ ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով Պարսից ծոցի տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյային։
«Կարծում եմ՝ նա նոր զիջումների կգնա... Թրամփը լուրջ է վերաբերվում բանակցություններին և շատ է ցանկանում, որ դա ավարտվի, սակայն իրանցիները դեռ հրաժարվում են նրան տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է դեմքը պահպանելու և (հակամարտությունից - խմբ.) դուրս գալու համար», – ասել է աղբյուրը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեցերկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: