https://arm.sputniknews.ru/20260417/rd-agnn-husvov-e-vor-libananum-hradadary-kpahpanvi-hajtararutjun-101109956.html
ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ Լիբանանում հրադադարը կպահպանվի․ հայտարարություն
ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ Լիբանանում հրադադարը կպահպանվի․ հայտարարություն
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը նշել է, որ ապրիլի 14-ին Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչների միջև 33 տարվա ընթացքում առաջին ուղիղ շփումը Մոսկվան գնահատում է որպես ճիշտ... 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T20:32+0400
2026-04-17T20:32+0400
2026-04-17T20:32+0400
ռուսաստան
լիբանան
հրադադար
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_0:0:895:503_1920x0_80_0_0_ae6d17420b18ceb54ce887b54f802fc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանում հաստատված հրադադարը և հույս հայտնում, որ հրադադարի ռեժիմը խստորեն կպահպանվի: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։Ինչպես նշել է դիվանագետը, Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչների` ապրիլի 14-ին կայացած ուղիղ շփումը, որն առաջինն է 33 տարվա ընթացքում, Մոսկվան գնահատում է որպես ճիշտ ուղղությամբ քայլ:Նա հավելել է, որ Ռուսաստանը միանշանակ և աներկբա աջակցում է կողմերի խաղաղության ձգտմանը, եթե այն իսկապես անկեղծ է և լուրջ բնույթ ունի։«Հուսով ենք, որ Թել Ավիվը և Բեյրութը կկարողանան ընդհանուր եզրեր գտնել և ընթանալ երկկողմ հարաբերությունների առողջացման ճանապարհով», - եզրափակել է ԱԳՆ-ն:Հիշեցնենք` ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելին արգելել է հարվածներ հասցնել Լիբանանին, և դա այլևս չի կրկնվի:Հայաստանը ողջունում է Լիբանանում հայտարարված 10-օրյա հրադադարը. ԱԳՆ
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_137:0:809:504_1920x0_80_0_0_18067f5e98489ea750ac22b8924cf57f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, լիբանան, հրադադար, մարիա զախարովա
ռուսաստան, լիբանան, հրադադար, մարիա զախարովա
ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ Լիբանանում հրադադարը կպահպանվի․ հայտարարություն
Գերատեսչությունը նշել է, որ ապրիլի 14-ին Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչների միջև 33 տարվա ընթացքում առաջին ուղիղ շփումը Մոսկվան գնահատում է որպես ճիշտ ուղղությամբ քայլ:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանում հաստատված հրադադարը և հույս հայտնում, որ հրադադարի ռեժիմը խստորեն կպահպանվի: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Ապրիլի 16-ին հայտարարվել է, որ Լիբանանի Հանրապետությունում 10 օրով դադարեցվում են ռազմական գործողությունները։ Ողջունում ենք հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, որը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը։ Հուսով ենք, որ հրադադարի ռեժիմը խստորեն կպահպանվի, ինչը թույլ կտա պայմաններ ստեղծել Լիբանանում կայուն ապաէսկալացիայի և վատթարացող մարդասիրական իրավիճակի շտկման համար», – նշվում է մեկնաբանության մեջ:
Ինչպես նշել է դիվանագետը, Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչների` ապրիլի 14-ին կայացած ուղիղ շփումը, որն առաջինն է 33 տարվա ընթացքում, Մոսկվան գնահատում է որպես ճիշտ ուղղությամբ քայլ:
Նա հավելել է, որ Ռուսաստանը միանշանակ և աներկբա աջակցում է կողմերի խաղաղության ձգտմանը, եթե այն իսկապես անկեղծ է և լուրջ բնույթ ունի։
«Հուսով ենք, որ Թել Ավիվը և Բեյրութը կկարողանան ընդհանուր եզրեր գտնել և ընթանալ երկկողմ հարաբերությունների առողջացման ճանապարհով», - եզրափակել է ԱԳՆ-ն:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելին արգելել է հարվածներ հասցնել Լիբանանին, և դա այլևս չի կրկնվի: