00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
74 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն պարտվում է ֆեյքերի դեմ պատերազմում․ Ռուբեն Փաշինյանը՝ նոր նախագծի մասին

Բաժանորդագրվել
Պրոդյուսերը ոչ թե գովերգում է հայերին, այլ ցույց է տալիս այն, ինչ կա իրականում, ներկայացնում է Հայաստանի և Հայաստանից դուրս մշակութային ներուժը:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Մայիսի 23-ին Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի Երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Հարցազրույց առանց խմբագրման» տեսանախագծի պրեմիերան: Գրող, ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ պատմեց, որ նախագծի նպատակն է վերականգնել հայոց պատմության (այդ թվում՝ խորհրդային շրջանի) ճշմարիտ փաստերը, որոնք ակտիվ կեղծվում են այսօրվա տեղեկատվական տիրույթում։
Փաշինյանի խոսքով՝ սա մեծածավալ մշակութային նախագիծ է, որում միավորվում են կինեմատոգրաֆիան, գրականությունը և միջազգային ցուցադրությունները: Վերջին մեկ տարում նա 12 հեղինակային հարցազրույց է անցկացրել, որոնք ոչ թե որպես «հարցուպատասխան» ձևաչափով դասական զրույցներ է համարում, այլ մշակութային տարածության երկու ներկայացուցիչների շփում: Զրուցել են անկաշկանդ մթնոլորտում, քանի որ հարցազրուցավարների մեծ մասը Փաշինյանի գործընկերներն ու ընկերներն են։ Նրա խոսքով` ստացվել են մեկ պլանով նկարահանված «պոդկաստներ», իսկ հետո որոշել է 40-50 րոպե տևողությամբ տեսագրություն հավաքել, որում կլինեն այդ բոլոր զրույցների լավագույն հատվածները։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանը պարտվում է ինտերնետային տիրույթում ծավալվող տեղեկատվական պատերազմում։ Մենք շրջապատված ենք բազմաթիվ ֆեյքերով, հայոց պատմությունը հողին ենք հավասարեցրել։ Նույնիսկ հեգնանքով ասում են՝ «ախ, այդ «հին ազգ» կոչվածները»: Ի՞նչ «հին ազգ»։ Տեսեք, թե որքան մեծեր ունենք: Ես ոչ թե գովերգում եմ հայերին, այլ ցույց եմ տալիս այն, ինչ կա իրականում, ներկայացնում եմ Հայաստանի և Հայաստանից դուրս մշակութային ներուժը: Ավելին` ֆիլմում կան այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք խոսում են Հայաստանի մասին։ Օրինակ՝ շատերի կողմից սիրված լատվիացի դերասան Իվար Կալնինշը», - նախագծի մանրամասներն ու ստեղծման շարժառիթները ներկայացրեց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի մասին այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հարցազրույցները, ինչպես և բուն նախագիծը շարունակական կլինեն:
Բացի այդ, Ռուբեն Փաշինյանն անդրադարձավ հայ կինոռեժիսոր և սցենարիստ Գարիկ Մաշկարյանի՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին պատմող «Մարտական եղբայրություն» վավերագրական նախագծին: Փաշինյանը նախագծին մասնակցել է որպես վարող, իսկ հետո դարձել է նաև պրոդյուսերը։
Ինչպես նշեց Փաշինյանը, նախագծի հեղինակ Գարիկ Մաշկարյանը, որը Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների մասին բազմաթիվ պատմություններ է կուտակել, մտադիր է նաև նմանատիպ ֆիլմեր նկարահանել Հայրենական մեծ պատերազմին այլ հանրապետություններից մասնակցած անձանց մասին: Հիմա քննարկվում է նախագծում Վրաստանը ներգրավելու հարցը։
«Ինչու չպատմել նաև մեր վրացի եղբայրների մասին։ Նման նախագիծ կարող է իրականացվել, եթե վրացական կողմի հետ փոխըմբռնում ձեռք բերվի ֆինանսավորման և հստակեցման կարիք ունեցող տեղեկություններ տրամադրելու առումով: Նախնական կա մի մարդ, որի մասին մենք կցանկանայինք պատմել՝ Խորհրդային Միության հերոս, օդաչու, Գարի Ալեքսանդրի Մերկվիլաձեն: Եվ ես շատ ուրախ եմ, որ Վրաստանի հայերն աջակցում են այս գաղափարը, նաև շնորհակալ եմ Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին, որի աջակցությամբ Թբիլիսիում տեղի են ունենում մեր նախագծերի շնորհանդեսները», - ասաց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մարտական եղբայրություն» վավերագրական ֆիլմաշարը բացվել է օդաչու Վազգեն Օգանեսովի հերոսական սխրանքի մասին պատմությամբ։
Լրահոս
0