https://arm.sputniknews.ru/20260417/hajastanum-anckacvvogh-armmvonvo-taterakan-paratvonin-masnakcum-en-naev-rusakan-taterakhmber-101075047.html
Հայաստանում անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնին մասնակցում են նաև ռուսական թատերախմբեր
Հայաստանում անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնին մասնակցում են նաև ռուսական թատերախմբեր
Sputnik Արմենիա
Ապրիլի 14-ից մայիսի 1-ը Հայաստանում անցկացվում է մոնոներկայացումների «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T13:44+0400
2026-04-17T13:44+0400
2026-04-17T13:45+0400
թատրոն
փառատոն
մոնոներկայացում
երևան
հայաստան
«արմմոնո» թատերական փառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101071893_0:67:1280:787_1920x0_80_0_0_f0093df3548f0ef31d6548bed2d7d551.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանում անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնին ռուսական թատերախմբեր են մասնակցում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։Մասնավորապես, ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգի «Պարա» թատրոնը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում ներկայացվել է Վիտալի Յարոշի կատարմամբ ռեժիսոր Ռոման Գաբրիայի «Պարալիմպիկ» մոնոներկայացումը։Նույն օրը Երևանի Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Պոլինա Գնեզդիլովայի բեմադրած «Փրկել կամեր–յունկեր Պուշկինին» մոնոներկայացումը` Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» պետական ակադեմիական թատրոնի դերասան Անդրեյ Յակովլևի կատարմամբ։Նշենք, որ մոնոներկայացումների «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Հայաստանում անցկացվում է ապրիլի 14-ից մայիսի 1-ը։ Բեմադրությունները ներկայացվում են Երևանի տարբեր թատերական հարթակներում (այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, Թատերական գործիչների միությունում, Փոքր թատրոնում, Իսահակյանի տուն-թանգարանում), ինչպես նաև Գյումրիում և Աբովյանում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101071893_71:0:1210:854_1920x0_80_0_0_0a0d99ebb61085be7671a58839f4f7bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թատրոն, փառատոն, մոնոներկայացում, երևան, հայաստան, «արմմոնո» թատերական փառատոն
թատրոն, փառատոն, մոնոներկայացում, երևան, հայաստան, «արմմոնո» թատերական փառատոն
Հայաստանում անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնին մասնակցում են նաև ռուսական թատերախմբեր
13:44 17.04.2026 (Թարմացված է: 13:45 17.04.2026) Ապրիլի 14-ից մայիսի 1-ը Հայաստանում անցկացվում է մոնոներկայացումների «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանում անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնին ռուսական թատերախմբեր են մասնակցում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 14-ից մայիսի 1-ը Հայաստանում անցկացվող «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնին «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ ռուսական կոլեկտիվներ են մասնակցել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգի «Պարա» թատրոնը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում ներկայացվել է Վիտալի Յարոշի կատարմամբ ռեժիսոր Ռոման Գաբրիայի «Պարալիմպիկ» մոնոներկայացումը։
Նույն օրը Երևանի Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Պոլինա Գնեզդիլովայի բեմադրած «Փրկել կամեր–յունկեր Պուշկինին» մոնոներկայացումը` Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» պետական ակադեմիական թատրոնի դերասան Անդրեյ Յակովլևի կատարմամբ։
Նշենք, որ մոնոներկայացումների «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Հայաստանում անցկացվում է ապրիլի 14-ից մայիսի 1-ը։ Բեմադրությունները ներկայացվում են Երևանի տարբեր թատերական հարթակներում (այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, Թատերական գործիչների միությունում, Փոքր թատրոնում, Իսահակյանի տուն-թանգարանում), ինչպես նաև Գյումրիում և Աբովյանում։