https://arm.sputniknews.ru/20260416/zakharvovan-arevmutqin-khvorhurd-e-tvel-usumnasirel-nacistneri-hancagvortsutjunneri-pastery-101061594.html
Զախարովան Արևմուտքին խորհուրդ է տվել ուսումնասիրել նացիստների հանցագործությունների փաստերը
Զախարովան Արևմուտքին խորհուրդ է տվել ուսումնասիրել նացիստների հանցագործությունների փաստերը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտապես աշխատում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանուղղությամբ, այդ թվում` ԱՊՀ և ՀԱՊԿ համապատասխան ձևակերպումների... 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T20:57+0400
2026-04-16T20:57+0400
2026-04-16T20:58+0400
մարիա զախարովա
ցեղասպանություն
արևմուտք
խսհմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/10/101058912_2:0:1200:674_1920x0_80_0_0_5bc2f291091861243678b5986fa774c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Արևմտյան երկրների ներկայացուցիչները պետք է հենվեն նացիստների հանցագործությունների, այդ թվում` խորհրդային ժողովրդի ցեղասպանության ստուգված փաստերի և պատմական տվյալների վրա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ԱՄՆ–ն կորցրել է զարգացման ներքին ռեսուրսի հնարավորությունը. ԶախարովաՆա ընդգծել է, որ Լենինգրադի քաղաքացիական բնակչության ոչնչացումը իրականացվել է սովամահության մատնելու նպատակով իրականացված շրջափակման, ինչպես նաև ռմբակոծության և հրետակոծությունների միջոցով։ Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս գործողությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության գնդակոծումները, նա համարում է նացիստական գաղափարախոսության շարունակություն։Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտապես աշխատում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ներառյալ՝ ԱՊՀ և ՀԱՊԿ փաստաթղթերում համապատասխան ձևակերպումների ամրագրման միջոցով: Ապրիլի 19-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, մեկնարկել է «Առանց վաղեմության ժամկետի» տեղեկատվական արշավը: Այդ օրը նախատեսվում է նաև հրապարակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեսաուղերձը:ՌԴ–ն նախազգուշացրել է մերձբալթյան երկրներին. ԶախարովաԶախարովան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի համաձայն՝ ցեղասպանություն համարվում են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացմանն ուղղված գործողությունները: Նա պնդել է, որ Խորհրդային Միության օկուպացված տարածքներում նացիստները և նրանց հանցակիցները կատարել են միջազգային դասակարգմամբ սահմանված ցեղասպանության բոլոր ձևերը:Ամփոփելով՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պատմական փաստերի վերանայման փորձերով անտեսվում են փաստագրական ապացույցները, որոնք մատնանշում են օկուպացված տարածքներում բնակչության ոչնչացման նացիստական քաղաքականության համակարգային բնույթը:
արևմուտք
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/10/101058912_244:0:1143:674_1920x0_80_0_0_7339b717a959cfb0c18189ec5e432dba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ցեղասպանություն, արևմուտք, խսհմ
մարիա զախարովա, ցեղասպանություն, արևմուտք, խսհմ
Զախարովան Արևմուտքին խորհուրդ է տվել ուսումնասիրել նացիստների հանցագործությունների փաստերը
20:57 16.04.2026 (Թարմացված է: 20:58 16.04.2026) Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտապես աշխատում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանուղղությամբ, այդ թվում` ԱՊՀ և ՀԱՊԿ համապատասխան ձևակերպումների փաստաթղթերում ամրագրման միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Արևմտյան երկրների ներկայացուցիչները պետք է հենվեն նացիստների հանցագործությունների, այդ թվում` խորհրդային ժողովրդի ցեղասպանության ստուգված փաստերի և պատմական տվյալների վրա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Լենինգրադի քաղաքացիական բնակչության ոչնչացումը իրականացվել է սովամահության մատնելու նպատակով իրականացված շրջափակման, ինչպես նաև ռմբակոծության և հրետակոծությունների միջոցով։ Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս գործողությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության գնդակոծումները, նա համարում է նացիստական գաղափարախոսության շարունակություն։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պարբերաբար ներկայացնում է ռազմական հանցագործությունների մասին վկայող փաստեր: Մասնավորապես հիշեցրել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման մասին, որով նացիստական Գերմանիայի և նրա հանցակիցների կողմից 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ն իրականացված Լենինգրադի շրջափակումը ճանաչվել է մարդկության դեմ ռազմական հանցագործություն և Խորհրդային Միության բնակչության ցեղասպանություն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտապես աշխատում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ներառյալ՝ ԱՊՀ և ՀԱՊԿ փաստաթղթերում համապատասխան ձևակերպումների ամրագրման միջոցով: Ապրիլի 19-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, մեկնարկել է «Առանց վաղեմության ժամկետի» տեղեկատվական արշավը: Այդ օրը նախատեսվում է նաև հրապարակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեսաուղերձը:
Զախարովան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի համաձայն՝ ցեղասպանություն համարվում են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացմանն ուղղված գործողությունները: Նա պնդել է, որ Խորհրդային Միության օկուպացված տարածքներում նացիստները և նրանց հանցակիցները կատարել են միջազգային դասակարգմամբ սահմանված ցեղասպանության բոլոր ձևերը:
Ամփոփելով՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պատմական փաստերի վերանայման փորձերով անտեսվում են փաստագրական ապացույցները, որոնք մատնանշում են օկուպացված տարածքներում բնակչության ոչնչացման նացիստական քաղաքականության համակարգային բնույթը: