https://arm.sputniknews.ru/20260416/adrbejani-dimadrutjuny-chi-karvogh-anverj-linel-sahakjany-miedi-vorvoshman-masin-101059339.html
Ադրբեջանի դիմադրությունը չի կարող անվերջ լինել. Սահակյանը` ՄԻԵԴ–ի որոշման մասին
Ադրբեջանի դիմադրությունը չի կարող անվերջ լինել. Սահակյանը` ՄԻԵԴ–ի որոշման մասին
Sputnik Արմենիա
Սիրանուշ Սահակյանի խոսքով` Հայաստան–Ադրբեջան դինամիկ փոփոխվող հարաբերություններում և քաղաքական լրացուցիչ ճնշման գործարկման պարագայում հնարավոր է հասնել... 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T19:39+0400
2026-04-16T19:39+0400
2026-04-16T19:39+0400
հայաստան
ադրբեջան
գերի
սիրանուշ սահակյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59520805_0:0:1600:901_1920x0_80_0_0_ef1b0a891a3045e8ce7dd63cba1bee99.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հիմա Ադրբեջանը դիմադրում է և չի կատարում հայ գերիների պաշտպանությանն առնչվող միջազգային դատական ակտերը, սակայն այդ դիմադրությունը չի կարող անվերջ լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճռին։Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ–ը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։Նա ընդգծեց, որ Հայաստան–Ադրբեջան դինամիկ փոփոխվող հարաբերություններում և քաղաքական լրացուցիչ ճնշման գործարկման պարագայում հնարավոր է հասնել վարքագծային կտրուկ փոփոխությունների։Ըստ Սահակյանի` պետք է ըմբռնումով գնահատել ստեղծված իրավիճակը և հապճեպ հետևություններ չանել, որ միջազգային իրավունքը նշանակություն չունի։«Իրավունքի դերը նսեմացնելը ադրբեջանական թեզ է, բայց մեր խնդիրն է ցույց տալ իրավունքի ուժը։ Մի փոքր պետք է երկարաժամկետ հեռանկարով մոտենանք այս հարցերին»,–ասաց նա։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59520805_22:0:1445:1067_1920x0_80_0_0_14d8e90dc3f45224268e9bd4ab7a9474.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, սիրանուշ սահակյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան, ադրբեջան, գերի, սիրանուշ սահակյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
Ադրբեջանի դիմադրությունը չի կարող անվերջ լինել. Սահակյանը` ՄԻԵԴ–ի որոշման մասին
Սիրանուշ Սահակյանի խոսքով` Հայաստան–Ադրբեջան դինամիկ փոփոխվող հարաբերություններում և քաղաքական լրացուցիչ ճնշման գործարկման պարագայում հնարավոր է հասնել Ադրբեջանի վարքագծային կտրուկ փոփոխությունների։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հիմա Ադրբեջանը դիմադրում է և չի կատարում հայ գերիների պաշտպանությանն առնչվող միջազգային դատական ակտերը, սակայն այդ դիմադրությունը չի կարող անվերջ լինել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճռին։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ավելի վաղ
հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ–ը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։
«Ադրբեջանի կողմից, իհարկե, դիմադրություն կա, և նրանք այդքան պատրաստակամորեն չեն կատարում միջազգային դատարանի որոշումները։ Սա պետական գործելակերպ է, որը վարվում է ամենաբարձր մակարդակում, սակայն հասկանալի է, որ դա առաջ է բերում բացասական հետևանքներ, օրինակ՝ պետության հեղինակության անկում և, ինչու ոչ, քաղաքական հարթակներում ճնշման գեներացում։ Այստեղ Ադրբեջանը բոլոր դեպքերում ռեսուրս է կորցնում և հասկանալի է, որ այդ ռեսուրսները անսպառ չեն, ուստի որքան էլ հիմա դիմադրում է և չի կատարում դատական ակտերը, սա չի կարող անվերջ, անորոշ պրոցես լինել»,–ասաց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստան–Ադրբեջան դինամիկ փոփոխվող հարաբերություններում և քաղաքական լրացուցիչ ճնշման գործարկման պարագայում հնարավոր է հասնել վարքագծային կտրուկ փոփոխությունների։
Ըստ Սահակյանի` պետք է ըմբռնումով գնահատել ստեղծված իրավիճակը և հապճեպ հետևություններ չանել, որ միջազգային իրավունքը նշանակություն չունի։
«Իրավունքի դերը նսեմացնելը ադրբեջանական թեզ է, բայց մեր խնդիրն է ցույց տալ իրավունքի ուժը։ Մի փոքր պետք է երկարաժամկետ հեռանկարով մոտենանք այս հարցերին»,–ասաց նա։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: