https://arm.sputniknews.ru/20260415/papvojany-chi-zhkhtum-vor-hhum-parartanjuty-tankacel-e-vorvoshel-en-ajakcel-gjughacinerin-101014908.html
Պապոյանը չի ժխտում, որ ՀՀ–ում պարարտանյութը թանկացել է. որոշել են աջակցել գյուղացիներին
Պապոյանը չի ժխտում, որ ՀՀ–ում պարարտանյութը թանկացել է. որոշել են աջակցել գյուղացիներին
Sputnik Արմենիա
Նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ ֆոսֆորական, և՛ ազոտական, և՛ կալիումական, և՛ դրանց համակցված պարարտանյութերին։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T17:12+0400
2026-04-15T17:12+0400
2026-04-15T17:12+0400
պարարտանյութ
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38019346_0:84:1600:984_1920x0_80_0_0_17b2f9d8dddbd336b5af994635a2469b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղացիներին` ձեռքբերել պարարտանյութ, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թանկացել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նա նշեց, որ այս շաբաթ կառավարության նիստին կընդունեն աջակցության որոշումը։Պապոյանը հիշեցրեց, որ 2022–23 թթ. նմանատիպ իրավիճակ էլի եղել է, ու կառավարությունը կրկին աջակցել է գյուղացիներին և այս տարի գործադիր մարմինը կկիրառի այդ տարիների աջակցության մեխանիզմը։Ըստ նրա` մեխանիզմը հետևյալն է` պարարտանյութի` 8000 դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավելի, քան 3000 դրամ յուրաքանչյուր 50 կգ համար` հաշվի առնելով իր ֆինանսական սահմանափակումները։Նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ ֆոսֆորական, և՛ ազոտական, և՛ կալիումական, և՛ դրանց համակցված պարարտանյութերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38019346_89:0:1512:1067_1920x0_80_0_0_200b0118866b479773f68f7f3ca65d49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարարտանյութ, գևորգ պապոյան
պարարտանյութ, գևորգ պապոյան
Պապոյանը չի ժխտում, որ ՀՀ–ում պարարտանյութը թանկացել է. որոշել են աջակցել գյուղացիներին
Նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ ֆոսֆորական, և՛ ազոտական, և՛ կալիումական, և՛ դրանց համակցված պարարտանյութերին։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղացիներին` ձեռքբերել պարարտանյութ, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թանկացել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ այս շաբաթ կառավարության նիստին կընդունեն աջակցության որոշումը։
«Աշխարհաքաղաքական բարդություններով պայմանավորված` ամբողջ աշխարհում, ոչ միայն տարածաշրջանում և Հայաստանում, պարարտանյութերի գները զգալի թանկացել են։ Դա նաև մեր շուկայում է արձանագրվել, ու մեր քաղաքացիներն այդ մասին գիտեն»,– ասաց նախարարը։
Պապոյանը հիշեցրեց, որ 2022–23 թթ. նմանատիպ իրավիճակ էլի եղել է, ու կառավարությունը կրկին աջակցել է գյուղացիներին և այս տարի գործադիր մարմինը կկիրառի այդ տարիների աջակցության մեխանիզմը։
Ըստ նրա` մեխանիզմը հետևյալն է` պարարտանյութի` 8000 դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավելի, քան 3000 դրամ յուրաքանչյուր 50 կգ համար` հաշվի առնելով իր ֆինանսական սահմանափակումները։
Նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ ֆոսֆորական, և՛ ազոտական, և՛ կալիումական, և՛ դրանց համակցված պարարտանյութերին։