https://arm.sputniknews.ru/20260415/hungarian-der-chi-karvogh-hrazharvel-rusastanic-matakararvvogh-navtic-madjar-101001978.html
Հունգարիան դեռ չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից. Մադյար
Հունգարիան դեռ չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից. Մադյար
Sputnik Արմենիա
Հունգարիան ձգտելու է նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T12:15+0400
2026-04-15T12:15+0400
2026-04-15T12:15+0400
հունգարիա
ռուսաստան
նավթ
պետեր մադյար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100952892_0:160:3072:1888_1920x0_80_0_0_0aee1f552ceef297b5d834276e62b178.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից, սակայն ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության կառավարությունը ձգտելու է աղբյուրների դիվերսիֆիկացման։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պետեր Մադյարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին ապրիլի 12-ին, ըստ նախնական հաշվարկների` հաղթեց Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա 136 մանդատ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Ֆիդեսը»` 57։ Արտերկրից ուղարկված բոլոր ձայների մշակումից հետո վերջնական արդյունքները պետք է հաստատվեն մինչև շաբաթ երեկո՝ ապրիլի 18-ին։Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտնել է, որ պարտվել են խորհրդարանական ընտրություններում
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100952892_171:0:2902:2048_1920x0_80_0_0_d2b0d5f6ececf3a64ec6cb0e33307191.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, ռուսաստան, նավթ, պետեր մադյար
հունգարիա, ռուսաստան, նավթ, պետեր մադյար
Հունգարիան դեռ չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից. Մադյար
Հունգարիան ձգտելու է նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից, սակայն ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության կառավարությունը ձգտելու է աղբյուրների դիվերսիֆիկացման։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պետեր Մադյարը։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք ուզում ենք դիվերսիֆիկացնել աղբյուրները, մենք ուզում ենք նավթ ստանալ հնարավորինս շատ աղբյուրներից և հնարավորինս էժան... Իհարկե «Դրուժբան» կմնա, մենք հստակ հասկացրել ենք, որ Հունգարիան հիմա չի կարող հրաժարվել, նույնիսկ եթե ցանկանար, այս պահին չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից»,-ասել է Մադյարը «Kossuth» ռադիոկայանի եթերում։
Հիշեցնենք` Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին ապրիլի 12-ին, ըստ նախնական հաշվարկների` հաղթեց Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա 136 մանդատ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Ֆիդեսը»` 57։ Արտերկրից ուղարկված բոլոր ձայների մշակումից հետո վերջնական արդյունքները պետք է հաստատվեն մինչև շաբաթ երեկո՝ ապրիլի 18-ին։