https://arm.sputniknews.ru/20260415/gvohar-ghumashjani-ev-verzhine-stepanjani-nkatmamb-kirarvec-varchakan-hskvoghutjun-100994385.html
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Sputnik Արմենիա
Դատարանի թույլտվությամբ՝ գիշերը մի քանի րոպեով Ղումաշյանի մոտ էին բերել կրծքով կերակրվող երեխային, որի 2 ամսականը դեռ չի լրացել։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T08:35+0400
2026-04-15T08:35+0400
2026-04-15T08:40+0400
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
գոհար ղումաշյան
վերժինե ստեփանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92877995_0:132:1600:1032_1920x0_80_0_0_0e69da012f1199e4f8e908cacc3cc2f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ հաշվի առնելով Ղումաշյանի՝ անչափահաս երեխաներ ունենալը, դատարան միջնորդություն է ներկայացվել տնային կալանք կիրառելու համար։ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։ Ղումաշյանը մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ։Նշենք, որ Գոհար Ղումաշյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ միջնորդության քննությունը մեկնարկել էր երեկ՝ ապրիլի 14-ի ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ։ Դատարանը թույլ էր տվել մի քանի րոպեով Ղումաշյանի մոտ բերել կրծքով կերակրվող երեխային, որի 2 ամսականը դեռ չի լրացել։Մելոյանը հայտնում է, որ վարչական հսկողություն է կիրառվել նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու համար։Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամները ձերբակալվել էին երեկ` ապրիլի 14-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92877995_105:0:1525:1065_1920x0_80_0_0_ec8b4f63e788063d7439f8f1992e5de5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, գոհար ղումաշյան, վերժինե ստեփանյան
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, գոհար ղումաշյան, վերժինե ստեփանյան
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
08:35 15.04.2026 (Թարմացված է: 08:40 15.04.2026) Դատարանի թույլտվությամբ՝ գիշերը մի քանի րոպեով Ղումաշյանի մոտ էին բերել կրծքով կերակրվող երեխային, որի 2 ամսականը դեռ չի լրացել։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։
Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն
հայտնել էր, որ հաշվի առնելով Ղումաշյանի՝ անչափահաս երեխաներ ունենալը, դատարան միջնորդություն է ներկայացվել տնային կալանք կիրառելու համար։ Ղումաշյանին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։ Ղումաշյանը մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ։
Նշենք, որ Գոհար Ղումաշյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ միջնորդության քննությունը մեկնարկել էր երեկ՝ ապրիլի 14-ի ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ։ Դատարանը թույլ էր տվել մի քանի րոպեով Ղումաշյանի մոտ բերել կրծքով կերակրվող երեխային, որի 2 ամսականը դեռ չի լրացել։
Մելոյանը հայտնում է, որ վարչական հսկողություն է կիրառվել նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու
Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու համար։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամները ձերբակալվել էին երեկ` ապրիլի 14-ին։