00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարորդը նաև հսկի՞չ է․ նախկին պաշտոնյան` երևանյան տրանսպորտի խնդիրների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱվտոբուս. արխիվային լուսանկար
Ավտոբուս. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2026
Բաժանորդագրվել
Վերջին մեկ շաբաթում միջադեպեր են գրանցվել վարորդների և ուղևորների միջև, ինչի հետևանքով 3 անձ ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Ուղեվճարի հավաքագրման գործընթացին մասնակցելով` հանրային տրանսպորտի վարորդը թողնում է իր հիմնական աշխատանքն ու ինչ–որ առումով նաև վտանգում մարդկանց անվտանգությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը։
Նշենք, որ ապրիլի 6-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոչ արեց հանրային տրանսպորտի բոլոր վարորդներին ներգրավել ուղեվճարների հավաքագրման գործընթացում։ Նա ընդգծեց, որ հավաքագրման պրոցեսին վարորդների ներգրավվածության բացակայությունն անընդունելի է։ Շեշտեց, թե հավաքագրումից է կախված արտաժամյա աշխատանքի վարձատրությունը, և որ վարորդների աշխատանքային պայմանագրերում նշված է ուղեվճարի հավաքագրման գործընթացին մասնակցելու պարտավորությունը։
«Բոլոր քաղաքակիրթ երկրներում հանրային տրանսպորտում վարորդի համար առանձին խուց է արված, որպեսզի նա շփում չունենա որևէ ուղևորի հետ։ Պատճառն այն է, որ առանց այդ էլ իրենց աշխատանքը լարված է, գումարած դրան էլ ուղևորները կարող են տարբեր տրամադրություններ ունենալ, հոգնած լինել կամ ուղղակի բարդ բնավորություն ունենալ, ու պետք չէ, որ վարորդը շփվի այդ մարդկանց հետ։ Հիմա մենք ասում ենք՝ շփում ունեցի ուղևորի հետ։ Բայց ինչպե՞ս դա կարող է լինել, այն էլ մեր երթևեկության մեջ, որտեղ վիճակն ահավոր է` ճանապարհներին փոսեր են կամ գծանշումները բացակայում են»,- ասաց Գալստյանը։
Նշենք, որ բացի հանրային տրանսպորտի վարորդներին հրահանգավորելուց, Երևանի քաղաքապետարանը նաև հայտարարություն է տարածել հսկիչների թափուր հաստիքները համալրելու նպատակով։
«Հսկիչների առկայությամբ մասնակիորեն ինչ-որ բան կշտկվի, բայց իրավիճակն ամբողջ գործընթացի վրա չի կարող ազդել։ Պետք է ամբողջությամբ ապահովել ճիշտ գրաֆիկով աշխատող նորմալ շաժակազմ, որպեսզի մարդիկ «Ա» կետից «Բ» կետը պատկերավոր ժամանակում հասնեն, կոմֆորտ լինի հանրային տրանսպորտը։ Հակառակ դեպքում որքան հսկիչ ուզում է ավելացնեն՝ չեն հաջողելու»,- նշեց Գալստյանը։
Երևանի խցանումները կարգավորելու համար քաղաքապետարանը լուծումներ է գտել
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետն անընդունելի է համարում ուղեվարձը չվճարելը, բայց միևնույն ժամանակ քաղաքացիներին չի մեղադրում, քանի որ, ըստ նրա, իշխանությունները չեն կարողանում հարցը նորմալ կարգավորել։ Գալստյանը վստահեցնում է՝ քաղաքացիները ոչ թե թանկացման դեմ են պայքարում, այլ բարեփոխումների ձախողման։
Հավելենք, որ ուղեվճարների հավաքագրման գործընթացում վարորդներին ներգրավելու հրահանգից մեկ շաբաթ անց` ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%ով` համեմատած նախորդ շաբաթվա օրերի հետ։
Այդ 1 շաբաթում, սակայն, արդեն միջադեպեր են գրանցվել վարորդների և ուղևորների միջև, ինչի հետևանքով 3 անձ ձերբակալվել է։
Լրահոս
0