https://arm.sputniknews.ru/20260414/pahanjum-enq-patzhel-arcakhci-kananc-viravvorvoghnerin-akcia-datakhazutjan-dimac-100975282.html
Պահանջում ենք պատժել արցախցի կանանց վիրավորողներին. ակցիա դատախազության դիմաց
Պահանջում ենք պատժել արցախցի կանանց վիրավորողներին. ակցիա դատախազության դիմաց
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն։ 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T14:12+0400
2026-04-14T14:12+0400
2026-04-14T14:12+0400
հայաստան
հհ դատախազություն
բողոքի ակցիա
արցախցի
հհ գլխավոր դատախազություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100974637_0:0:1258:707_1920x0_80_0_0_c0b8375b0ef44edf285f436079d37fd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Մի խումբ արցախցիներ ակցիա են անում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց` պահանջելով, որ դատախազությունն ավելի հետևողական լինի ատելության խոսք տարածողների նկատմամբ։Ակցիայի մասնակիցները հիշեցրին օրեր առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ տաքսու վարորդը արցախցի կանանց բարոյական նկարագիրը վարկաբեկող արտահայտություններ էր արել և ասել` ղարաբաղցին հայ չի, և վարչապետը ճիշտ է ասել` նրանք փախել, իրենց հողն ու ջուրը թողել, եկել են այստեղ։Ակցիայի մասնակիցների խոսքով` արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքը իշխանությունների պահվածքի հետևանք է։«Եթե սա անպատիժ է մնում, անտեսվում է, ուրեմն սրա հետևում ինչ–որ ուժեր կան, ու չեմ բացառում, որ դա արվում է պետական մակարդակով։ Եթե առաջնորդները շահագրգռված են, որ հայ ազգի մեջ համերաշխություն լինի, ունեն հնարավորություն արմատախիլ անել այս ձևակերպումները։ Եթե թույլ են տալիս, ուրեմն իրենց ձեռագիրն էլ կա այստեղ»,– ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը։Ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն ու հույս հայտնեցին, որ գլխավոր դատախազն իր հսկողության տակ կվերցնի վերոհիշյալ դեպքը ու կկանխի ատելության խոսքի տարածումը։Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևանյան քարոզարշավը մարտի 22-ին ուղեկցվել էր աղմկահարույց միջադեպով։ Մետրոյում նա սկսել էր բղավելով խոսել արցախցի երիտասարդ կնոջ հետ, որ հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» էր անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու մեջ։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր, որ ներողություն է խնդրում արցախցի կնոջից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արցախցի տղամարդկանց ակցիան ՀՀ դատախազության շենքի մոտ
Sputnik Արմենիա
Արցախցի տղամարդկանց ակցիան ՀՀ դատախազության շենքի մոտ
2026-04-14T14:12+0400
true
PT0M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100974637_0:0:944:707_1920x0_80_0_0_f08d95fe17a9d00231e99ca3f37ca3b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, բողոքի ակցիա, արցախցի, հհ գլխավոր դատախազություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հհ դատախազություն, բողոքի ակցիա, արցախցի, հհ գլխավոր դատախազություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պահանջում ենք պատժել արցախցի կանանց վիրավորողներին. ակցիա դատախազության դիմաց
Ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Մի խումբ արցախցիներ ակցիա են անում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց` պահանջելով, որ դատախազությունն ավելի հետևողական լինի ատելության խոսք տարածողների նկատմամբ։
Ակցիայի մասնակիցները հիշեցրին օրեր առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ տաքսու վարորդը արցախցի կանանց բարոյական նկարագիրը վարկաբեկող արտահայտություններ էր արել և ասել` ղարաբաղցին հայ չի, և վարչապետը ճիշտ է ասել` նրանք փախել, իրենց հողն ու ջուրը թողել, եկել են այստեղ։
Ակցիայի մասնակիցների խոսքով` արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքը իշխանությունների պահվածքի հետևանք է։
«Եթե սա անպատիժ է մնում, անտեսվում է, ուրեմն սրա հետևում ինչ–որ ուժեր կան, ու չեմ բացառում, որ դա արվում է պետական մակարդակով։ Եթե առաջնորդները շահագրգռված են, որ հայ ազգի մեջ համերաշխություն լինի, ունեն հնարավորություն արմատախիլ անել այս ձևակերպումները։ Եթե թույլ են տալիս, ուրեմն իրենց ձեռագիրն էլ կա այստեղ»,– ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը։
Ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն ու հույս հայտնեցին, որ գլխավոր դատախազն իր հսկողության տակ կվերցնի վերոհիշյալ դեպքը ու կկանխի ատելության խոսքի տարածումը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևանյան քարոզարշավը մարտի 22-ին
ուղեկցվել էր աղմկահարույց միջադեպով։ Մետրոյում նա սկսել էր բղավելով խոսել արցախցի երիտասարդ կնոջ հետ, որ հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» էր անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու մեջ։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր, որ ներողություն է խնդրում արցախցի կնոջից։