https://arm.sputniknews.ru/20260414/mer-hajvoghvats-hanrahavaqi-hetevanqnern-en-melvojany-ghumashjanin-berman-entarkelu-masin-100981702.html
Մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են․ Մելոյանը՝ Ղումաշյանին բերման ենթարկելու մասին
Մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են․ Մելոյանը՝ Ղումաշյանին բերման ենթարկելու մասին
Sputnik Արմենիա
Գոհար Մելոլյանի կարծիքով՝ պատահական չէ, որ իրենց թիմից հենց Գոհար Ղումաշյանն է թիրախավորվել, քանի որ նա նորածին, մանկահասակ երեխա ունի։ 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T17:41+0400
2026-04-14T17:41+0400
2026-04-14T17:44+0400
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
գոհար ղումաշյան
գոհար մելոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100981472_0:0:1200:675_1920x0_80_0_0_a8fd11e804d76c3785a4e1ee475dde88.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նույն կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղումաշյանին բերման են ենթարկել։Նրա կարծիքով՝ քանի որ «Ուժեղ Հայաստանի»՝ ապրիլի 11-ին հրավիրած հանրահավաքը բազմահազարանոց էր, հանրային մեծ աջակցություն եղավ, իշխանությունները ջղաձգվում են։Մելոյանն ընդգծեց, որ Ղումաշյանը նորածին, մանկահասակ երեխա ունի, ուստի նրա կարծիքով՝ «Ուժեղ Հայաստանի» թիմից հենց Գոհար Ղումաշյանի թիրախավորելը պատահական չի արվել։ Նա չբացառեց, որ նախաքննական մարմինը կարող է միջնորդել ծանր խափանման միջոց կիրառել։Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, որից հետո մասնակիցները քայլերթ իրականացրին Երևանի կենտրոնական փողոցներով և երթն ավարտեցին Կասկադում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100981472_121:0:1021:675_1920x0_80_0_0_d1dd5f42c050e2d5ffb8e5a687aa5d11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, գոհար ղումաշյան, գոհար մելոյան
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, գոհար ղումաշյան, գոհար մելոյան
Մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են․ Մելոյանը՝ Ղումաշյանին բերման ենթարկելու մասին
17:41 14.04.2026 (Թարմացված է: 17:44 14.04.2026) Գոհար Մելոլյանի կարծիքով՝ պատահական չէ, որ իրենց թիմից հենց Գոհար Ղումաշյանն է թիրախավորվել, քանի որ նա նորածին, մանկահասակ երեխա ունի։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նույն կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Քիչ առաջ
հայտնի դարձավ, որ Ղումաշյանին բերման են ենթարկել։
«Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չենք կարող ունենալ։ Բոլոր այն դրվագները, որոնք հայտարարում, մեզ հետ կապում են, իրավական այնպիսի բացահայտումներ, զարգացումներ են եղել, որ նախաքննության արգելքով պայմանավորված` շատ գործընթացների չենք կարող անդրադառնալ, բայց մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են»,- ասաց Մելոյանը։
Նրա կարծիքով՝ քանի որ «Ուժեղ Հայաստանի»՝ ապրիլի 11-ին հրավիրած հանրահավաքը բազմահազարանոց էր, հանրային մեծ աջակցություն եղավ, իշխանությունները ջղաձգվում են։
Մելոյանն ընդգծեց, որ Ղումաշյանը նորածին, մանկահասակ երեխա ունի, ուստի նրա կարծիքով՝ «Ուժեղ Հայաստանի» թիմից հենց Գոհար Ղումաշյանի թիրախավորելը պատահական չի արվել։ Նա չբացառեց, որ նախաքննական մարմինը կարող է միջնորդել ծանր խափանման միջոց կիրառել։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության
հանրահավաքը, որից հետո մասնակիցները
քայլերթ իրականացրին Երևանի կենտրոնական փողոցներով և երթն ավարտեցին Կասկադում։