00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը 5 արաբական երկրներից փոխհատուցում է պահանջել «պատերազմին մեղսակից լինելու համար»

© REUTERS / Majid-Asgaripour / West Asia News AgencyԱվերածութունններ Իրանում
Ավերածութունններ Իրանում - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2026
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը համապատասխան նամակ է հղել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Թեհրանը Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից փոխհատուցում է պահանջում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության մեջ իրենց դերակատարման համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի նամակում։
Նա համապատասխան նամակ է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։
«Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը... պետք է լիարժեք փոխհատուցում տրամադրեն Իրանի Իսլամական Հանրապետությանը, այդ թվում՝ փոխհատուցում իրենց միջազգային հակաիրավական գործողությունների հետևանքով առաջացած բոլոր նյութական և բարոյական վնասների համար», – ասվում է փաստաթղթում։
Իրավանին դա բացատրել է նրանով, որ այդ պետությունները ոչ միայն իրենց տարածքներն են տրամադրել Իրանի դեմ ագրեսիայի համար, այլև որոշ դեպքերում անմիջականորեն ներգրավված են եղել Իսլամական Հանրապետության «քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված ապօրինի զինված հարձակումների» իրականացմանը։
«Այս պետությունների վարքագիծը՝ թույլ տալ ագրեսորներին օգտագործել իրենց տարածքները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որակվում է որպես ագրեսիայի ակտ», – նշել է Իրավանին։
Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից Իրանին հասցված վնասը, նախնական գնահատականներով, 270 մլրդ դոլար է կազմում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0