00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անհետ կորածների հարազատները պահանջում են գաղտնազերծել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2026
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ զեկույցը պետք է հրապարակվի, հասարակությունը պետք է իմանա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը:
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատները հերթական բողոքի ակցիան են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը։
Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը լրագրողներին ասաց, որ այսօր հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, և նրանք խոստացել են այդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակեցնել վաղը:
Մարգարյանի խոսքով` ավելի վաղ ակտիվիստները պաշտոնական նամակներ էին հղել խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ պահանջելով ասել, թե ինչու է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել արխիվ և գաղտնագրել այն:
«Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր – խմբ.) խոստացավ, որ վաղը պատասխան կլինի։ Անցած անգամ պատգամավորներից շատերն ընդունում էին զեկույցի հրապարակման անհրաժեշտությունը։ Ոմանք տեղյակ չէին և կարծում էին, որ այն արդեն հրապարակվել է։ Կային նաև այնպիսի պատգամավորներ, ովքեր իրենց բավականին կոպիտ պահեցին, ինչի պատճառով էլ տեղի ունեցավ միջադեպը։ Այսօր մենք եկել ենք պատասխաններ ստանալու», - պարզաբանեց ակտիվիստը։
Մարգարյանը համոզված է, որ զեկույցը պետք է հրապարակվի, հասարակությունը պետք է իմանա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը։ Ակտիվիստները, նրա խոսքով, հնարավոր են համարում նաև իրադարձությունների բոլոր մասնակիցների անմեղ լինելու վարկածը։
Անհետ կորածների հարազատներն ԱԺ–ի մոտ են․ նրանք ուզում են ծանոթանալ 44–օրյայի զեկույցին
Իր հերթին փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նամակների փոխանցումից հետո որևէ խմբակցությունից պատասխան չի եղել:
«Եղել է միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիմումը։ Մենք պահանջել ենք խմբակցությունների ղեկավարներից և հանձնաժողովի նախագահից դիմել Ազգային ժողովի նախագահին՝ զեկույցը հրապարակելու խնդրանքով», – ասաց Բաղդասարյանը։
Այժմ ակցիայի մասնակիցները սպասում են «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Մամիջանյանի և Հայկ Կոնջորյանի արձագանքներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, մեկնաբանելով պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակելու վերաբերյալ հարազատների պահանջները, հայտարարել էր, որ փաստաթուղթը գաղտնի է: Նրա խոսքով՝ շարունակվում է զեկույցի լրամշակումը։ Պատգամավորը նաև դժգոհություն էր հայտնել, որ անհետ կորածների հարազատները չեն մասնակցել հանձնաժողովի նիստերին:
Ձեր թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ էր. Փաշինյանը` Սերժ Սարգսյանին
Լրահոս
0