https://arm.sputniknews.ru/20260414/meghadranqy-karucvatsq-e-cnvorqneri-vra-arshak-srbazany-ir-gvortsvov-arajin-datakan-nistin-100977765.html
Մեղադրանքը կառուցվածք է ցնորքների վրա․ Արշակ սրբազանը՝ իր գործով առաջին դատական նիստին
Մեղադրանքը կառուցվածք է ցնորքների վրա․ Արշակ սրբազանը՝ իր գործով առաջին դատական նիստին
Sputnik Արմենիա
Մեղադրող դատախազը, սակայն, միջնորդեց Արշակ սրբազանի նկատմամբ կրկին կալանք կիրառել։ 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T16:02+0400
2026-04-14T16:02+0400
2026-04-14T16:53+0400
արշակ սրբազան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100978979_0:0:1281:720_1920x0_80_0_0_053eaebaa6a71124f002cd552a4e8a53.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանական կողմը նրա գործով առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ քրեական հետապնդումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։Նա հավելեց՝ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, բայց իր նկատմամբ հիմա քաղաքական հետապնդում է իրականացվում, և ինքն էլ քրեական հետապնդման դադարեցում է ակնկալում։«Ակնհայտ է, որ այստեղ ամեն բան կեղծ է և շինծու։ Եթե դատարանները մինչև այս պահը գտնվեին իրենց բարձրության վրա, քննիչներն ու դատախազությունն անաչառ լինեին, պատվիրակված չլինեին, մենք այս վիճակում չէինք լինի, հետևաբար ես այլ ակնկալիք ու պահանջ չունեմ»,- ասաց սրբազանը։Նրա պաշտպան Արսեն Բաբայանի խոսքով՝ ըստ մեղադրանքի՝ Արշակ սրբազանը, նպատակ ունենալով վարկաբեկել ինչ-որ խմբի, հանձնարարել է անհայտ անձի կատարել ինչ-որ գործողություն, որն էլ որակվել է որպես Քրեական օրենսգրքով նախատեսված, իրացման նպատակով թմրամիջոց շրջանառելու՝ բնակչության առողջության դեմ հանցագործություն։«Այս մասով գտնում ենք, որ առնվազն հանցագործության օբյեկտ գոյություն չունի, ուստի միջնորդում ենք հենց այս պահին դադարեցնել քրեական հետապնդումը»,- ասաց պաշտպան Արսեն Բաբայանը։Մեղադրող դատախազը, սակայն, միջնորդեց Արշակ սրբազանի նկատմամբ կրկին կիրառել կալանք։Նրա պնդմամբ՝ Արշակ սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մեղադրանքը կառուցված է ցնորքների վրա․ Արշակ սրբազանը՝ իր գործով առաջին դատական նիստին
Sputnik Արմենիա
Մեղադրանքը կառուցված է ցնորքների վրա․ Արշակ սրբազանը՝ իր գործով առաջին դատական նիստին
2026-04-14T16:02+0400
true
PT1M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100978979_0:0:961:720_1920x0_80_0_0_16c085cf2962d2ef58e54ee9430f07d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արշակ սրբազան, դատ, видео
արշակ սրբազան, դատ, видео
Մեղադրանքը կառուցվածք է ցնորքների վրա․ Արշակ սրբազանը՝ իր գործով առաջին դատական նիստին
16:02 14.04.2026 (Թարմացված է: 16:53 14.04.2026) Մեղադրող դատախազը, սակայն, միջնորդեց Արշակ սրբազանի նկատմամբ կրկին կալանք կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանական կողմը նրա գործով առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ քրեական հետապնդումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։
«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։ Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժողը, իրականացնողը, բայց կա պատվիրատուն, ես եմ ներկայացված որպես պատվիրատու»,- դատարանին ուղղված իր խոսքում ասաց Արշակ սրբազանը։
Նա հավելեց՝ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, բայց իր նկատմամբ հիմա քաղաքական հետապնդում է իրականացվում, և ինքն էլ քրեական հետապնդման դադարեցում է ակնկալում։
«Ակնհայտ է, որ այստեղ ամեն բան կեղծ է և շինծու։ Եթե դատարանները մինչև այս պահը գտնվեին իրենց բարձրության վրա, քննիչներն ու դատախազությունն անաչառ լինեին, պատվիրակված չլինեին, մենք այս վիճակում չէինք լինի, հետևաբար ես այլ ակնկալիք ու պահանջ չունեմ»,- ասաց սրբազանը։
Նրա պաշտպան Արսեն Բաբայանի խոսքով՝ ըստ մեղադրանքի՝ Արշակ սրբազանը, նպատակ ունենալով վարկաբեկել ինչ-որ խմբի, հանձնարարել է անհայտ անձի կատարել ինչ-որ գործողություն, որն էլ որակվել է որպես Քրեական օրենսգրքով նախատեսված, իրացման նպատակով թմրամիջոց շրջանառելու՝ բնակչության առողջության դեմ հանցագործություն։
«Այս մասով գտնում ենք, որ առնվազն հանցագործության օբյեկտ գոյություն չունի, ուստի միջնորդում ենք հենց այս պահին դադարեցնել քրեական հետապնդումը»,- ասաց պաշտպան Արսեն Բաբայանը։
Մեղադրող դատախազը, սակայն, միջնորդեց Արշակ սրբազանի նկատմամբ կրկին կիրառել կալանք։
«Վարույթը դեռևս նախնական դատալսումների փուլում է, չեն հարցաքննվել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր անձինք։ Ավելին, առկա են տվյալներ, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է մի քանի անձանց ներգրավմամբ, ինքը էապես մեծացնում է ցուցմունքների համաձայնեցման և ապացուցման գործընթացին միջամտելու վտանգը»,- ասաց դատախազ Ալիսա Բոյաջյանը։
Նրա պնդմամբ՝ Արշակ սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Արշակը սրբազանը
ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ
մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա
կալանավորվեց։
Մարտի 5-ին Արշակ սրբազանն
ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։