https://arm.sputniknews.ru/20260413/svorvosi-kazmakerputjuny-zavtel-e-ishkhanutjuny-hungariajum-mask-100933081.html
«Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունը Հունգարիայում. Մասկ
«Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունը Հունգարիայում. Մասկ
Sputnik Արմենիա
Ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T10:22+0400
2026-04-13T10:22+0400
2026-04-13T10:26+0400
իլոն մասկ
հունգարիա
ընտրություններ
ջորջ սորոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/07/89850615_0:160:3072:1888_1920x0_80_0_0_a535d901306d9998b8af14759449d51c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի` Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հաղորդումը։Ավելի վաղ Ալեքսանդր Սորոսը, խոսելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների մասին, որոնցում ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը, հայտարարել է, որ Հունգարիայի ժողովուրդը «վերադարձրել է իրեն իր երկիրը»։«Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում», – գրել է Մասկը X սոցսանցում։Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ կրտսեր Սորոսը դեռ 2022 թվականի դեկտեմբերին փոխարինել է հորը «Բաց հասարակության» վարչության նախագահի պաշտոնում։Նշենք, որ Ռուսաստանում Սորոսի «Բաց հասարակություն»–ը և «Բաց հասարակություն աջակցության հիմնադրամ»–ը 2015 թվականից անցանկալի կազմակերպություններ են ճանաչվել։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սորոսի կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի և պետության անվտանգության համար։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/07/89850615_171:0:2902:2048_1920x0_80_0_0_edc70d89cea573a511a71bbcd53f69b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլոն մասկ, հունգարիա, ընտրություններ, ջորջ սորոս
իլոն մասկ, հունգարիա, ընտրություններ, ջորջ սորոս
«Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունը Հունգարիայում. Մասկ
10:22 13.04.2026 (Թարմացված է: 10:26 13.04.2026) Ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի` Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հաղորդումը։
Ավելի վաղ Ալեքսանդր Սորոսը, խոսելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների մասին, որոնցում ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը
առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը, հայտարարել է, որ Հունգարիայի ժողովուրդը «վերադարձրել է իրեն իր երկիրը»։
«Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում», – գրել է Մասկը X սոցսանցում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ կրտսեր Սորոսը դեռ 2022 թվականի դեկտեմբերին փոխարինել է հորը «Բաց հասարակության» վարչության նախագահի պաշտոնում։
Ինքը` ֆինանսիստ Ջորջ Սորոսը չի հերքել, որ իր փողերը օգնել են, մասնավորապես, «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Ուկրաինայում 2004 թվականին և «Եվրամայդան» 2013 թվականին։ Մի շարք երկրներում նրան մեղադրել են ներքին գործերին միջամտելու համար։ Լրատվամիջոցները հաճախ Սորոսին կապում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հետ։
Նշենք, որ Ռուսաստանում Սորոսի «Բաց հասարակություն»–ը և «Բաց հասարակություն աջակցության հիմնադրամ»–ը 2015 թվականից անցանկալի կազմակերպություններ են ճանաչվել։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սորոսի կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի և պետության անվտանգության համար։