https://arm.sputniknews.ru/20260413/spanvatsy-gjughi-atamnabujzhn-er-mrgasheni-ghekavary-vorvosh-manramasner-e-patmel-100959268.html
Սպանվածը գյուղի ատամնաբույժն էր. Մրգաշենի ղեկավարը որոշ մանրամասներ է պատմել
Սպանվածը գյուղի ատամնաբույժն էր. Մրգաշենի ղեկավարը որոշ մանրամասներ է պատմել
Sputnik Արմենիա
Դեպքի պահին տանը եղել է Արթուր Ավագյանի կինը, որը շոկի մեջ է և միայն կցկտուր բաներ է կարողացել պատմել։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T21:20+0400
2026-04-13T21:20+0400
2026-04-13T21:30+0400
հայաստան
սպանություն
կոտայքի մարզ
ատամնաբույժ
https://cdn.am.sputniknews.ru/img/2333/90/23339078_0:83:1601:983_1920x0_80_0_0_6cbfb1a0aceb61ace3618f7d3cca67f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում այսօր դանակահարված 52–ամյա Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբույժն էր։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Մրգաշենի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը` ներկայացնելով որոշ մանրամասներ։Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ այսօր` ժամը 12։00-ին, շտապօգնությունից ահազանգ են ստացել, որ նշված գյուղում դանակահարված անձ կա։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից մահացել է նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։Վարչական շրջանի ղեկավարը պատմել է, որ Արթուր Ավագյանը ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր, ընդամենը մի քանի ամիս առաջ էր ընտանիքի հետ տեղափոխվել գյուղի այդ տանն ապրելու։ Նրան դանակի մի քանի հարված են հասցրել հենց իր տան դիմաց։Հարությունյանի խոսքով` շտապօգնության բժիշկները փորձել են ատամնաբույժի կյանքը փրկել, սակայն չի հաջողվել։«Արթուրը երբեք որևիցե մեկի հետ խնդիր չի ունեցել։ Օգնող, հասնող տղա էր` պարկեշտ, աշխատասեր»,– ասել է վարչական ղեկավարը։Նա բացառել է թշնամանքը։
կոտայքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2333/90/23339078_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f061f63939141d7161ec6df1fa125554.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպանություն, կոտայքի մարզ, ատամնաբույժ
հայաստան, սպանություն, կոտայքի մարզ, ատամնաբույժ
Սպանվածը գյուղի ատամնաբույժն էր. Մրգաշենի ղեկավարը որոշ մանրամասներ է պատմել
21:20 13.04.2026 (Թարմացված է: 21:30 13.04.2026) Դեպքի պահին տանը եղել է Արթուր Ավագյանի կինը, որը շոկի մեջ է և միայն կցկտուր բաներ է կարողացել պատմել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում այսօր դանակահարված 52–ամյա Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբույժն էր։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին
ասել է Մրգաշենի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը` ներկայացնելով որոշ մանրամասներ։
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը
հայտնել էր, որ այսօր` ժամը 12։00-ին, շտապօգնությունից ահազանգ են ստացել, որ նշված գյուղում դանակահարված անձ կա։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից մահացել է նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։
Վարչական շրջանի ղեկավարը պատմել է, որ Արթուր Ավագյանը ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր, ընդամենը մի քանի ամիս առաջ էր ընտանիքի հետ տեղափոխվել գյուղի այդ տանն ապրելու։ Նրան դանակի մի քանի հարված են հասցրել հենց իր տան դիմաց։
«Այդ պահին կինն է տանը եղել։ Կնոջ վիճակը հիմա շատ ծանր է, շոկի մեջ է, կցկտուր բաներ է պատմում` մեկ ասում է՝ զանգեցին, դուրս եկավ, մեկ` կանչեցին, դուրս եկավ։ Արթուրը դուրս է եկել, 10 րոպե հետո բակի շունը նրա ոտնամանը ներս է տարել, ընտանիքը հասկացել է, որ մի բան այն չէ։ Դուրս են եկել, տեսել են` բակում ընկած է»,– պատմել է Հարությունյանը` նշելով, որ այլ մանրամասներ չգիտի, մնացած հանգամանքներով քննչական մարմիններն են զբաղվում։
Հարությունյանի խոսքով` շտապօգնության բժիշկները փորձել են ատամնաբույժի կյանքը փրկել, սակայն չի հաջողվել։
«Արթուրը երբեք որևիցե մեկի հետ խնդիր չի ունեցել։ Օգնող, հասնող տղա էր` պարկեշտ, աշխատասեր»,– ասել է վարչական ղեկավարը։