https://arm.sputniknews.ru/20260413/pashinjany-nakhatshashel-e-khvoshvor-gvortsatuneri-het-ev-khndranqvov-dimel-nranc-100942371.html
Փաշինյանը նախաճաշել է խոշոր գործատուների հետ և խնդրանքով դիմել նրանց
Փաշինյանը նախաճաշել է խոշոր գործատուների հետ և խնդրանքով դիմել նրանց
Sputnik Արմենիա
Վարչապետը խոսել է արհեստական բանականության հնարավորությունների և աշխատաշուկայի տրանսֆորմացիայի անհրաժեշտության մասին։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T15:17+0400
2026-04-13T15:17+0400
2026-04-13T16:18+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
գործատու
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100942569_0:14:1200:689_1920x0_80_0_0_6a8239095c1e2784c15fec0ab64798e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների հետ` Դավիթ Երեմյան, Սամվել Ալեքսանյան, Կարեն Վարդանյան, Ռալֆ Յիրիկյան և այլք։ Փաշինյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։«Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,- ասել է նա։Վարչապետն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը, որ հնարավոր լինի աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել։Նա ՀՀ խոշոր գործատուներին խնդրել է մի փոքր բարձրացնել աշխատավարձերը, եթե դրանք, այսպես ասած, «եզրային սահմաններում են», որպեսզի ավելի շատ քաղաքացի կարողանա օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը՝ Փաշինյանը նշել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է նրան, որ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։«Անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է ներառվել․ մենք X կետում մարդուն պետք է կոնկրետ հասցեով և աշխատավարձով աշխատանք առաջարկենք, և այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը եկամուտ ունի, որովհետև եթե մարդը եկամուտ չունի, ինչո՞ւ է հրաժարվում աշխատանքից»,- ասել է Փաշինյանը։Վարչապետը շեշտել է` այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը հաղթահարել է շրջափակումը, որովհետև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ։ Վարչապետը կարևորել է նաև ապագայում արտահանումների իրականացումը։«Սա շատ կարևոր է, և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,- ասել է նա։Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան, ինչպիսին հիմա է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100942569_67:0:1134:800_1920x0_80_0_0_220f7b944c83f0d467def771a403c74f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, գործատու, աշխատավարձ
հայաստան, նիկոլ փաշինյան, գործատու, աշխատավարձ
Փաշինյանը նախաճաշել է խոշոր գործատուների հետ և խնդրանքով դիմել նրանց
15:17 13.04.2026 (Թարմացված է: 16:18 13.04.2026) Վարչապետը խոսել է արհեստական բանականության հնարավորությունների և աշխատաշուկայի տրանսֆորմացիայի անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների հետ` Դավիթ Երեմյան, Սամվել Ալեքսանյան, Կարեն Վարդանյան, Ռալֆ Յիրիկյան և այլք։
Փաշինյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։
«Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,- ասել է նա։
Վարչապետն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը, որ հնարավոր լինի աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել։
Նա ՀՀ խոշոր գործատուներին խնդրել է մի փոքր բարձրացնել աշխատավարձերը, եթե դրանք, այսպես ասած, «եզրային սահմաններում են», որպեսզի ավելի շատ քաղաքացի կարողանա օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։
«Եթե աշխատավարձը, օրինակ, 195 կամ 197 հազար է, ապա շնորհակալ կլինենք, եթե այդ եզրային վիճակների հանդեպ մեր գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեին»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս փուլում համակարգում ընդգրկված են 200 հազարից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։
Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը՝ Փաշինյանը նշել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է նրան, որ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։
«Անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է ներառվել․ մենք X կետում մարդուն պետք է կոնկրետ հասցեով և աշխատավարձով աշխատանք առաջարկենք, և այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը եկամուտ ունի, որովհետև եթե մարդը եկամուտ չունի, ինչո՞ւ է հրաժարվում աշխատանքից»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է` այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը հաղթահարել է շրջափակումը, որովհետև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ։ Վարչապետը կարևորել է նաև ապագայում արտահանումների իրականացումը։
«Սա շատ կարևոր է, և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,- ասել է նա։
Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան, ինչպիսին հիմա է։