https://arm.sputniknews.ru/20260413/hungarian-chpetq-e-masnakci-ukrainaji-hamar-em-varki-tramadrmany-madjar-100952466.html
Հունգարիան չպետք է մասնակցի Ուկրաինայի համար ԵՄ վարկի տրամադրմանը. Մադյար
Հունգարիան չպետք է մասնակցի Ուկրաինայի համար ԵՄ վարկի տրամադրմանը. Մադյար
Sputnik Արմենիա
Մադյարը հայտարարել է, որ չի աջակցում Եվրամիությանը Ուկրաինայի արագացված անդամակցությանը: 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T19:15+0400
2026-04-13T19:15+0400
2026-04-13T19:15+0400
պետեր մադյար
հունգարիա
եվրոպա
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100927226_0:0:1501:844_1920x0_80_0_0_426c6c15242d1bd56e89abc7fa44efbe.jpg
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի - Sputnik. Հունգարիան չպետք է մասնակցի ԵՄ-ի՝ Կիևի օգտին 90 մլրդ եվրոյի վարկի տրամադրմանը, ինչպես դա որոշվել է Եվրամիության խորհրդի նիստում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ընտրություններում առաջատար «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը։Մադյարը նաև հայտարարել է, որ չի աջակցում Եվրամիությանը Ուկրաինայի արագացված անդամակցությանը:«Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա ինչպես մոտ ապագայում, այնպես էլ հաջորդ տասը տարիներին», — նշել է Մադյարը:Բացի այդ, նա հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ԵՄ հակառուսական պատժամիջոցները կվերացվեն:Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին: Երկրի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98,9 տոկոսի հաշվարկից հետո Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը առաջ է անցել վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունից: «Տիսան» կստանա 199 տեղերից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության համար։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Ֆիդեսը» կստանա 55 տեղ։Բուդապեշտը բազմիցս հայտարարել է, որ Կիևը ակտիվորեն միջամտում է նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության բերի ընդդիմադիր կառավարությանը՝ «Տիսա» կուսակցության առաջնորդի գլխավորությամբ, որը հավանություն կտա Ուկրաինայի ֆինանսավորմանը և նրա արագացված անդամակցությանը Եվրամիությանը:Փետրվարի վերջին Հունգարիան արգելափակել էր ԵՄ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը: Դա տեղի էր ունեցել ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի արտահանման դադարեցման. Բուդապեշտը դա համարել էր քաղաքական շանտաժ ընտրություններից առաջ:
հունգարիա
եվրոպա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100927226_64:0:1397:1000_1920x0_80_0_0_58f8d28f442f121f19698078cf982de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետեր մադյար, հունգարիա, եվրոպա, ուկրաինա
պետեր մադյար, հունգարիա, եվրոպա, ուկրաինա
Հունգարիան չպետք է մասնակցի Ուկրաինայի համար ԵՄ վարկի տրամադրմանը. Մադյար
Մադյարը հայտարարել է, որ չի աջակցում Եվրամիությանը Ուկրաինայի արագացված անդամակցությանը:
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի - Sputnik. Հունգարիան չպետք է մասնակցի ԵՄ-ի՝ Կիևի օգտին 90 մլրդ եվրոյի վարկի տրամադրմանը, ինչպես դա որոշվել է Եվրամիության խորհրդի նիստում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ընտրություններում առաջատար «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը։
«Դեկտեմբերին ԵՄ խորհրդի նիստում Վիկտոր Օրբանը որոշեց, որ Հունգարիան, հնարավոր է նաև՝ Սլովակիան ու Չեխիան, չմասնակցեն այդ 90 միլիարդ եվրոյի վարկին, այսինքն՝ այն չի տարածվում մեր երկրների վրա։ Դա այդպես է ընդունվել: Ես այնքան էլ չեմ հասկանում և եվրոպացի առաջնորդների հետ կքննարկեմ, թե ինչու պետք է նորից բարձրացնել այդ հարցը։ Անձամբ ես կարծում եմ, որ Հունգարիան չպետք է մասնակցի դրան», - ասել է նա։
Մադյարը նաև հայտարարել է, որ չի աջակցում Եվրամիությանը Ուկրաինայի արագացված անդամակցությանը:
«Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա ինչպես մոտ ապագայում, այնպես էլ հաջորդ տասը տարիներին», — նշել է Մադյարը:
Բացի այդ, նա հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ԵՄ հակառուսական պատժամիջոցները կվերացվեն:
«Մենք Ռուսաստանի կողքին ենք, և Եվրոպան շահագրգռված չէ հումքը ձեռք բերել թանկ գնով, քանի որ դրանով միայն խաթարում ենք Եվրոպայի մրցունակությունը», - պարզաբանել է քաղաքական գործիչը:
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին: Երկրի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98,9 տոկոսի հաշվարկից հետո Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը առաջ է անցել վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունից: «Տիսան» կստանա 199 տեղերից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության համար։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Ֆիդեսը» կստանա 55 տեղ։
Բուդապեշտը բազմիցս հայտարարել է, որ Կիևը ակտիվորեն միջամտում է նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության բերի ընդդիմադիր կառավարությանը՝ «Տիսա» կուսակցության առաջնորդի գլխավորությամբ, որը հավանություն կտա Ուկրաինայի ֆինանսավորմանը և նրա արագացված անդամակցությանը Եվրամիությանը:
Փետրվարի վերջին Հունգարիան արգելափակել էր ԵՄ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը: Դա տեղի էր ունեցել ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի արտահանման դադարեցման. Բուդապեշտը դա համարել էր քաղաքական շանտաժ ընտրություններից առաջ: