https://arm.sputniknews.ru/20260412/trampy-hajtararel-e-hvormuzi-neghuci-shrjapakman-masin-100923048.html
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը Իրանին մեղադրել է խոստումը չպահելու և նեղուցը փակ պահելու ցանկության մեջ: 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T17:52+0400
2026-04-12T17:52+0400
2026-04-12T17:53+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100921327_0:0:1501:844_1920x0_80_0_0_f023f13ae707a48c4cd56fac850f0d7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին` միաժամանակ մեղադրելով Իրանին, թե խոստացել էր բացել այդ ուղին, սակայն դա չի արել:Նրա խոսքով՝ արգելափակվելու է ցանկացած նավ, որը վճարել է Իրանին անցման համար։ Նրա խոսքով՝ ինքը թույլ չի տա Իրանին «վաստակել շորթման այդ անօրինական գործողությամբ»՝ նկատի ունենալով նեղուցով անցնելու համար Թեհրանի կողմից վճարման պահանջը:«Ես մեր ռազմածովային նավատորմին հրահանգել եմ միջազգային ջրերում փնտրել և ձերբակալել յուրաքանչյուր նավ, որը տուրք է վճարել Իրանին։ Անօրինական տուրքեր վճարողներից ոչ մեկը բաց ծովում անվտանգ անցում չի ստանա։ Մենք նաև կսկսենք ոչնչացնել իրանցիների կողմից նեղուցներում տեղադրված ականները»,- հայտարարել Է Թրամփը։Մեկնաբանելով Իսլամաբադում ընթացող բանակցությունները՝ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, թե Իրանը պատրաստ չէ հրաժարվել իր միջուկային հավակնություններից:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100921327_37:0:1370:1000_1920x0_80_0_0_ae663534b5a393d43f2fd9f125fa53f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
17:52 12.04.2026 (Թարմացված է: 17:53 12.04.2026) ԱՄՆ առաջնորդը Իրանին մեղադրել է խոստումը չպահելու և նեղուցը փակ պահելու ցանկության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին` միաժամանակ մեղադրելով Իրանին, թե խոստացել էր բացել այդ ուղին, սակայն դա չի արել:
«ԱՄՆ ռազմածովային ուժերն այս պահից սկսում են Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի արգելափակման գործընթացը»,- այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ արգելափակվելու է ցանկացած նավ, որը վճարել է Իրանին անցման համար։ Նրա խոսքով՝ ինքը թույլ չի տա Իրանին «վաստակել շորթման այդ անօրինական գործողությամբ»՝ նկատի ունենալով նեղուցով անցնելու համար Թեհրանի կողմից վճարման պահանջը:
«Ես մեր ռազմածովային նավատորմին հրահանգել եմ միջազգային ջրերում փնտրել և ձերբակալել յուրաքանչյուր նավ, որը տուրք է վճարել Իրանին։ Անօրինական տուրքեր վճարողներից ոչ մեկը բաց ծովում անվտանգ անցում չի ստանա։ Մենք նաև կսկսենք ոչնչացնել իրանցիների կողմից նեղուցներում տեղադրված ականները»,- հայտարարել Է Թրամփը։
Մեկնաբանելով Իսլամաբադում ընթացող բանակցությունները՝ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, թե Իրանը պատրաստ չէ հրաժարվել իր միջուկային հավակնություններից:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։