https://arm.sputniknews.ru/20260412/putinn-u-pezeshqiany-qnnarkel-en-islamabadi-banakcutjunnern-u-taratsashrjani-iravitshaky-100920454.html
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իսլամաբադի բանակցություններն ու տարածաշրջանի իրավիճակը
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իսլամաբադի բանակցություններն ու տարածաշրջանի իրավիճակը
Sputnik Արմենիա
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերություններ։ 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T16:28+0400
2026-04-12T16:28+0400
2026-04-12T16:28+0400
մասուդ փեզեշքիան
վլադիմիր պուտին
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
հեռախոսազրույց
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84860285_0:0:1600:901_1920x0_80_0_0_9d90ae1118d55db4fb36fee612f1c8bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ՝ Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին զարգացումները։Իրանի նախագահը խոսել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների մասին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում ՝ միջազգային հարթակներում՝ ուղղված իրավիճակի ապաէսկալացիային։ Իրանի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կողմից Իրանի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունները համակողմանի ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը։Կրեմլի մամուլի ծառայությունը հավելում է, որ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Պուտինին և Ռուսաստանի բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ զատկի տոնի առիթով:
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84860285_83:0:1506:1067_1920x0_80_0_0_7fa33a751911184af53de093f20806b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասուդ փեզեշքիան, վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հեռախոսազրույց, մերձավոր արևելք
մասուդ փեզեշքիան, վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հեռախոսազրույց, մերձավոր արևելք
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իսլամաբադի բանակցություններն ու տարածաշրջանի իրավիճակը
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերություններ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ՝ Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին զարգացումները։
Իրանի նախագահը խոսել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների մասին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում ՝ միջազգային հարթակներում՝ ուղղված իրավիճակի ապաէսկալացիային։ Իրանի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կողմից Իրանի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման որոնմանը հետագայում ևս աջակցելու, միջնորդական ջանքեր գործադրելու պատրաստակամությունը՝ ի շահ Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հաստատման»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունները համակողմանի ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հավելում է, որ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Պուտինին և Ռուսաստանի բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ զատկի տոնի առիթով: