https://arm.sputniknews.ru/20260412/orbany-kmna-te-kgna-hungariajum-meknarkel-en-khvorhrdaranakan-yntrutjunnery-100914549.html
Օրբանը կմնա՞, թե՞ կգնա․ Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Օրբանը կմնա՞, թե՞ կգնա․ Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Sputnik Արմենիա
Պաշտոնական Բուդապեշտը բազմիցս հայտարարել է, որ Կիևը փորձում է միջամտել նախընտրական քարոզարշավին՝ ընդդիմադիր ուժերին իշխանության բերելու համար։ 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T10:53+0400
2026-04-12T10:53+0400
2026-04-12T10:53+0400
հունգարիա
վիկտոր օրբան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100914242_0:0:1501:844_1920x0_80_0_0_0149c52d7fa38e4374866389dd6835ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Հունգարիայում վաղ առավոտից՝ տեղական ժամանակով 6:00-ին (Երևանի ժամանակով- 4։00-ին, խմբ․) բացվել են ընտրատեղամասերն, ու մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Հիմնական մրցակցությունը գործող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցության (կոալիցիոն գործընկեր՝ «Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն»- խմբ․) և Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» քաղաքական ուժի միջև է։Հունգարիայի բնակիչներն ընտրում են 199 պատգամավորի։ Քվեարկելու իրավունք ունեն ավելի քան ութ միլիոն քաղաքացիներ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Խորհրդարան անցնելու համար պետք է կուսակցությունը ստանա ընդհանուր ձայների առնվազն 5 տոկոսը։Մյուս կողմից նրա գլխավոր մրցակցի՝ Մադյարի արևմտյան կողմնորոշումն է, որն ուղղված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության հաստատմանը։Պաշտոնական Բուդապեշտը բազմիցս կրկնել է, որ Կիևը ակտիվորեն միջամտում է նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության բերի ընդդիմադիր ուժերին՝ «Տիսա» կուսակցության առաջնորդ Մադյարի գլխավորությամբ, որը հավանություն կտա Ուկրաինայի ֆինանսավորմանը և նրա արագացված անդամակցությանը Եվրամիությանը:Ընտրություններին մասնակցում են նաև ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» կուսակցությունը, ձախակողմյան «Ժողովրդավարական կոալիցիան» և երգիծական «Երկպոչանի շան կուսակցությունը»։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100914242_0:0:1333:1000_1920x0_80_0_0_a6b22245b11cb818fa9a0a48dd8e5a04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, վիկտոր օրբան, ընտրություններ
հունգարիա, վիկտոր օրբան, ընտրություններ
Օրբանը կմնա՞, թե՞ կգնա․ Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Պաշտոնական Բուդապեշտը բազմիցս հայտարարել է, որ Կիևը փորձում է միջամտել նախընտրական քարոզարշավին՝ ընդդիմադիր ուժերին իշխանության բերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Հունգարիայում վաղ առավոտից՝ տեղական ժամանակով 6:00-ին (Երևանի ժամանակով- 4։00-ին, խմբ․) բացվել են ընտրատեղամասերն, ու մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Հիմնական մրցակցությունը գործող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցության (կոալիցիոն գործընկեր՝ «Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն»- խմբ․) և Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» քաղաքական ուժի միջև է։
Հունգարիայի բնակիչներն ընտրում են 199 պատգամավորի։ Քվեարկելու իրավունք ունեն ավելի քան ութ միլիոն քաղաքացիներ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Խորհրդարան անցնելու համար պետք է կուսակցությունը ստանա ընդհանուր ձայների առնվազն 5 տոկոսը։
Ընտրությունները «թեժ» են լինելու. մի կողմից Օրբանն է, որի գլխավորած կառավարությունը փետրվարին արգելափակել էր ԵՄ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը: Դա տեղի է ունեցել ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման։ Բուդապեշտը դա քաղաքական շանտաժ է համարել ընտրություններից առաջ:
Մյուս կողմից նրա գլխավոր մրցակցի՝ Մադյարի արևմտյան կողմնորոշումն է, որն ուղղված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության հաստատմանը։
Պաշտոնական Բուդապեշտը բազմիցս կրկնել է, որ Կիևը ակտիվորեն միջամտում է նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության բերի ընդդիմադիր ուժերին՝ «Տիսա» կուսակցության առաջնորդ Մադյարի գլխավորությամբ, որը հավանություն կտա Ուկրաինայի ֆինանսավորմանը և նրա արագացված անդամակցությանը Եվրամիությանը:
Ընտրություններին մասնակցում են նաև ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» կուսակցությունը, ձախակողմյան «Ժողովրդավարական կոալիցիան» և երգիծական «Երկպոչանի շան կուսակցությունը»։