https://arm.sputniknews.ru/20260412/irany-hajtnel-e-patmakan-hushardzannerin-hascvats-vnasi-chapy-100914697.html
Իրանը հայտնել է պատմական հուշարձաններին հասցված վնասի չափը
Իրանը հայտնել է պատմական հուշարձաններին հասցված վնասի չափը
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ վնաս է հասցվել 140 պատմամշակութային օբյեկտի։ 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T11:06+0400
2026-04-12T11:06+0400
2026-04-12T11:06+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
վնաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100913258_0:78:1500:922_1920x0_80_0_0_4222f7fa1c0b218c769634f21b7a056d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի հետ հակամարտության ընթացքում 57,7 միլիոն դոլարի վնաս են հասցրել ԻԻՀ պատմական հուշարձաններին: Այս մասին հայտարարել է Իրանի զբոսաշրջության նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին։Նա նշել է, որ ընդհանուր առմամբ վնաս է հասցվել 140 օբյեկտի, որոնցից 63-ը գտնվում են Թեհրանում, 23-ը՝ Սպահանում և 12-ը՝ Քրդստանում:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որսպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100913258_84:0:1417:1000_1920x0_80_0_0_500a458c642a70521782f0fa99bc6fad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, վնաս
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, վնաս
Իրանը հայտնել է պատմական հուշարձաններին հասցված վնասի չափը
Ընդհանուր առմամբ վնաս է հասցվել 140 պատմամշակութային օբյեկտի։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի հետ հակամարտության ընթացքում 57,7 միլիոն դոլարի վնաս են հասցրել ԻԻՀ պատմական հուշարձաններին: Այս մասին հայտարարել է Իրանի զբոսաշրջության նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին։
«Ընդհանուր առմամբ վնաս են կրել երկրի 20 նահանգների հուշարձանները։ Վնասը գնահատվում է մոտ 7,5 տրիլիոն իրանական թուման (57,7 միլիոն դոլար)»,- հայտարարել է Սալեհի-Ամիրին, նրա խոսքերը մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ վնաս է հասցվել 140 օբյեկտի, որոնցից 63-ը գտնվում են Թեհրանում, 23-ը՝ Սպահանում և 12-ը՝ Քրդստանում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։