https://arm.sputniknews.ru/20260412/iranum-nujnakanacrel-en-amn-i-u-israjeli-harvatsneri-3371-zvoheri-inqnutjuny-100920277.html
Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3371 զոհերի ինքնությունը
Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3371 զոհերի ինքնությունը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարձակումների հետևանքով 200-ից ավելի երեխաներ են զոհվել։ 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T16:13+0400
2026-04-12T16:13+0400
2026-04-12T16:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պատերազմ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100919548_0:60:1500:904_1920x0_80_0_0_268d3479373caa7ad85c3d2102c4c717.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Իրանում նույնականացրել են ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով գրեթե 3400 զոհվածների ինքնությունը։ Այդ մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:Ավելի վաղ՝ մարտի 30-ին, Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջարանին հայտնել էր, որ հարձակումների հետևանքով սպանվել են 18 տարին չլրացած՝ 216, 5 տարին չլրացած 17 անձինք։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որսպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100919548_70:0:1470:1050_1920x0_80_0_0_426790b072574ea7e582d0496c0a8a56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, զոհ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, զոհ
Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3371 զոհերի ինքնությունը
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարձակումների հետևանքով 200-ից ավելի երեխաներ են զոհվել։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Իրանում նույնականացրել են ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով գրեթե 3400 զոհվածների ինքնությունը։ Այդ մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Իրանի դատական բժշկության կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդի Արանին հայտարարել է, որ զոհվածներից 2875-ը տղամարդիկ են, 496-ը՝ կանայք:
Ավելի վաղ՝ մարտի 30-ին, Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջարանին
հայտնել էր, որ հարձակումների հետևանքով սպանվել են 18 տարին չլրացած՝ 216, 5 տարին չլրացած 17 անձինք։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։