00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում, եթե Մերձավոր Արևելքից չվերթը չեղարկվել է, և նոր տոմս է գնվել

© Photo : соцсетиԹռիչքի սպասող ուղևորներ Դուբայի օդանավակայանում
Թռիչքի սպասող ուղևորներ Դուբայի օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2026
Բաժանորդագրվել
Փաստաթղթերի թերի լինելու դեպքում քաղաքացուն տրվելու է եռօրյա ժամկետ՝ դրանք շտկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացակարգը՝ ինչպես դիմել փոխհատուցման համար, եթե Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանի վերադարձի թռիչքը չեղարկվել է, ու ստիպված են եղել նոր տոմս գնել։
Ապրիլի 9-ին կառավարությունը հաստատեց փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից շտապ վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի ծախսերի փոխհատուցման կարգը:
Ըստ այդմ, անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հարցաթերթիկ, E-request հարթակի միջոցով ներկայացնել դիմում՝ կցելով հայտին վերաբերելի բոլոր փաստաթղթերը և այլն։ ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակված են անհրաժեշտ քայլերը։
Փաստաթղթերի թերի լինելու կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում դիմողին կառաջարկվի եռօրյա ժամկետում լրացնել դրանք։
Փոխհատուցման հայտը ՀՀ քաղաքացին կարող է ներկայացնել միայն իր և իր ընտանիքի անդամների (ամուսին, երեխա, ծնող, քույր, եղբայր) համար։ Ընտանեկան կապը պետք է ապացուցվի անձնագրերի և ծննդյան վկայականների միջոցով։
Վճարված գումարներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ դրամով՝ փակագծերում նշելով այն արժույթը, որով փաստացի կատարվել է վճարումը։
Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ փոխհատուցումը կկազմի մինչև 250 հազար դրամ և կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել ավելացված արժեքով: Վճարումը կատարվում է տոմսի փաստացի գնի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված սահմանաչափը, և միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել: Եթե ավիաընկերությունը մասնակի փոխհատուցել է ծախսերը, կառավարությունը կփակի տարբերությունը 250 հազար դրամի սահմաններում։
Լրահոս
0