https://arm.sputniknews.ru/20260412/azh-patgamavvor-artur-sargsjany-kmna-tnajin-kalanqi-tak-100919068.html
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
Sputnik Արմենիա
Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմից բերած հատուկ վերանայման բողոքը։ 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T15:36+0400
2026-04-12T15:36+0400
2026-04-12T15:39+0400
արթուր սարգսյան
տնային կալանք
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334114_0:0:1600:901_1920x0_80_0_0_67c7e3767e9135e62541922062962355.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ պատգամավորի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ։Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, որոշեց 3 ամսով երկարաձգել «Սրբազան պայքար» շարժման աջակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը։Հաջորդ դատարական նիստին՝ մարտի 5-ին, Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը, դեկտեմբերի 4–ի որոշումով, երկարաձգվել էր մինչև 2026–ի մարտի 8–ը։Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334114_86:0:1509:1067_1920x0_80_0_0_f4929bdfbfdfa248900937959b32a16a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր սարգսյան, տնային կալանք, փաստաբան
արթուր սարգսյան, տնային կալանք, փաստաբան
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
15:36 12.04.2026 (Թարմացված է: 15:39 12.04.2026) Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմից բերած հատուկ վերանայման բողոքը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ պատգամավորի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ։
«Ինչպես կանխատեսելի էր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Մաթևոսյանի, մերժեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,- գրել է Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ,
որոշեց 3 ամսով երկարաձգել «Սրբազան պայքար» շարժման աջակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը։
Հաջորդ դատարական նիստին՝ մարտի 5-ին, Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Արթուր Սարգսյանը
կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը, դեկտեմբերի 4–ի որոշումով,
երկարաձգվել էր մինչև 2026–ի մարտի 8–ը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները
պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։