00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի և ԱՄՆ–ի բանակցությունները կարող են երկարաձգվել ևս մեկ օրով. ԶԼՄ

© AP Photo / Anjum NaveedԶԼՄ-ների ներկայացուցիչներն աշխատում են ամերիկա-իրանական բանակցությունները լուսաբանելու համար ստեղծված մեդիակենտրոնում
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն աշխատում են ամերիկա-իրանական բանակցությունները լուսաբանելու համար ստեղծված մեդիակենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2026
Բաժանորդագրվել
Իրանի ու ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցություններն անցկացվում են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իրանը չի բացառում, որ Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են երկարաձգվել ևս մեկ օրով։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։
«Նախնական խորհրդակցություններից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները ընդհանուր հարցերից անցել են մի շարք խնդիրների մանրամասն և տեխնիկական քննարկմանը։ Թեև բանակցությունների մեկ օր էր ծրագրված, հավանականություն կա, որ դրանք կերկարաձգվեն ևս մեկ օրով` փորձագիտական քննարկումները շարունակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Լրահոս
0