00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում պատրաստ է ցանկացած սցենարի. ԶԼՄ

© Photo : official site of the Parliament of RAԻրանի խորհրդարանի նախագահը
Իրանի խորհրդարանի նախագահը - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդարանի նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իրանական պատվիրակությունը Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններում պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ արդյունքի հնարավոր բացակայությանը։ Այս մասին հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կկայանան այսօր Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ, որը Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատում է ակնկալում: Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ սպասվում են ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդների մասնակցությամբ բանակցություններ։
«Իրանական պատվիրակությունը պատրաստ է ցանկացած սցենարի, նույնիսկ նրան, որ բանակցությունները արդյունքի չեն հանգեցնի»,-ասված է պետական հեռուստառադիոընկերության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը: Պատվիրակության կազմում են նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Աքբար Ահմադիանը և երկրի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Հրադադար Լիբանանում և ակտիվների ապասառեցում. Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանը
Լրահոս
0