https://arm.sputniknews.ru/20260411/amn-pvokhnakhagahy-zhamanel-e-islamabad-iranakan-patvirakutjan-het-banakcelu-100889789.html
ԱՄՆ փոխնախագահը ժամանել Է Իսլամաբադ` իրանական պատվիրակության հետ բանակցելու
ԱՄՆ փոխնախագահը ժամանել Է Իսլամաբադ` իրանական պատվիրակության հետ բանակցելու
Sputnik Արմենիա
Իրանի 86–հոգանոց պատվիրակությունը Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի գլխավորությամբ։ 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T11:05+0400
2026-04-11T11:05+0400
2026-04-11T12:51+0400
պակիստան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
ջեյ դի վենս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100889640_4:0:1275:715_1920x0_80_0_0_0b8e6415792d3060d41036bacb5a8799.jpg
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ պետք է բանակցություններ կայանան իրանական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։Ավելի վաղ Պակիստանի մայրաքաղաքում վայրէջք էր կատարել Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ինքնաթիռը:Իրանական «Tasnim»-ը գրում է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները կսկսվեն օրվա երկրորդ կեսին։Իրանի 86–հոգանոց պատվիրակությունը Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ։ Հիմնական բանակցային թիմում է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պատվիրակությանն ուղեկցում են փորձագիտական խմբեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անվտանգության աշխատակիցներ։ Ղալիբաֆը սոցցանցի իր էջում «Այս թռիչքի իմ ուղեկիցները» գրությամբ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Իրանի պատվիրակության ինքնաթիռում դրված են եղել Մինաբի դպրոցում զոհված աշակերտների լուսանկարները։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Հրադադար Լիբանանում և ակտիվների ապասառեցում. Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանը
պակիստան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Вице-президент США Джей Ди Вэнс прибыл в Исламабад вместе с Уиткоффом и Кушнером
Sputnik Արմենիա
Вице-президент США Джей Ди Вэнс прибыл в Исламабад вместе с Уиткоффом и Кушнером
2026-04-11T11:05+0400
true
PT1M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100889640_163:0:1116:715_1920x0_80_0_0_d6136d320d575cf77134d23b19647331.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ջեյ դի վենս, видео
պակիստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ջեյ դի վենս, видео
ԱՄՆ փոխնախագահը ժամանել Է Իսլամաբադ` իրանական պատվիրակության հետ բանակցելու
11:05 11.04.2026 (Թարմացված է: 12:51 11.04.2026) Իրանի 86–հոգանոց պատվիրակությունը Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի գլխավորությամբ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ պետք է բանակցություններ կայանան իրանական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Ավելի վաղ Պակիստանի մայրաքաղաքում վայրէջք էր կատարել Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ինքնաթիռը:
Իրանական «Tasnim»-ը գրում է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները կսկսվեն օրվա երկրորդ կեսին։
Իրանի 86–հոգանոց պատվիրակությունը Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ։ Հիմնական բանակցային թիմում է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պատվիրակությանն ուղեկցում են փորձագիտական խմբեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անվտանգության աշխատակիցներ։
Ղալիբաֆը սոցցանցի իր էջում «Այս թռիչքի իմ ուղեկիցները» գրությամբ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Իրանի պատվիրակության ինքնաթիռում դրված են եղել Մինաբի դպրոցում զոհված աշակերտների լուսանկարները։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։