https://arm.sputniknews.ru/20260410/ispaniaji-varchapety-zgushacrel-e-libananum-nvor-gazaji-riski-masin-100886046.html
Իսպանիայի վարչապետը զգուշացրել է Լիբանանում «նոր Գազայի» ռիսկի մասին
Իսպանիայի վարչապետը զգուշացրել է Լիբանանում «նոր Գազայի» ռիսկի մասին
Sputnik Արմենիա
Իսպանիայի վարչապետի խոսքով՝ Եվրոպան չի կարող երկակի ստանդարտներ կիրառել՝ կախված իրավիճակից, քանի որ դա խարխլում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T22:44+0400
2026-04-10T22:44+0400
2026-04-10T22:44+0400
իսպանիա
լիբանան
գազայի հատված
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293219_0:0:2938:1654_1920x0_80_0_0_bd7a246ae4082e0980e75ca03e1c3da4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Լիբանանում Գազայի հատվածի սցենարի կրկնության ռիսկի մասին՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ֆոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Սանչեսի խոսքով՝ Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և հետևողական դիրքորոշում որդեգրի միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված գլոբալ կարգի պաշտպանության հարցում։Նա ընդգծել է, որ Եվրոպան չի կարող երկակի ստանդարտներ կիրառել՝ կախված իրավիճակից, քանի որ դա խարխլում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի 10 կետանոց առաջարկին, և Թեհրանը շուտով բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում։Սակայն Իրանը հայտարարեց զինադադարի խախտման մասին՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով, նշելով, որ դա պայմանավորվածության մաս է եղել։ Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարում էր, որ Լիբանանը ներառված չի եղել հրադադարի մասին համաձայնագրում։
իսպանիա
լիբանան
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293219_209:0:2938:2047_1920x0_80_0_0_62dbd05e609061e788ede9eaf0dc9674.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա, լիբանան, գազայի հատված, իսրայել
իսպանիա, լիբանան, գազայի հատված, իսրայել
Իսպանիայի վարչապետը զգուշացրել է Լիբանանում «նոր Գազայի» ռիսկի մասին
Իսպանիայի վարչապետի խոսքով՝ Եվրոպան չի կարող երկակի ստանդարտներ կիրառել՝ կախված իրավիճակից, քանի որ դա խարխլում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Լիբանանում Գազայի հատվածի սցենարի կրկնության ռիսկի մասին՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ֆոնին։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք չպետք է նոր Գազա թույլ տանք Լիբանանում»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Սանչեսի խոսքով՝ Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և հետևողական դիրքորոշում որդեգրի միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված գլոբալ կարգի պաշտպանության հարցում։
Նա ընդգծել է, որ Եվրոպան չի կարող երկակի ստանդարտներ կիրառել՝ կախված իրավիճակից, քանի որ դա խարխլում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի 10 կետանոց առաջարկին, և Թեհրանը շուտով բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում։
Սակայն Իրանը հայտարարեց զինադադարի խախտման մասին՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով, նշելով, որ դա պայմանավորվածության մաս է եղել։ Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարում էր, որ Լիբանանը ներառված չի եղել հրադադարի մասին համաձայնագրում։