00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանն Իսրայելի պատճառով հետաձգել է իր պատվիրակության մեկնումն Իսլամաբադ. ԶԼՄ

© AP Photo / Vahid SalemiԻրանի դրոշը Թեհրանի ֆոնին
Իրանի դրոշը Թեհրանի ֆոնին - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2026
Բաժանորդագրվել
Իրանը զգուշացրել է, որ Լիբանանի վրա հարձակումների շարունակվելը կարող է խաչ քաշել բանակցությունների վրա։
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի - Sputnik. Իրանը մի քանի անգամ հետաձգել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Իսլամաբադ մեկնումը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է իրանական «Press TV» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը նախագահ Դոնալդ Թրամփի հստակ ցուցումներով Իրանի հետ բանակցելու է գնում Պակիստան: Իրանական պատվիրակության այցի մասին տեղեկություններ դեռ չկան:
«Իրանական պատվիրակության այցը Իսլամաբադ մի քանի անգամ հետաձգվել է այդ պատճառով։ Իրանը զգուշացրել է, որ Լիբանանի վրա հարձակումների շարունակվելը կարող է խաչ քաշել բանակցությունների վրա», - հայտնել է աղբյուրը։
Նա նշել է, որ Թեհրանի ճնշումը դրդել է Իսրայելին դադարեցնել հարձակումները Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա, սակայն հետագա հարձակումների դեպքում ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտի շուրջ Իրանի բանակցությունները կչեղարկվեն:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Լրահոս
0