https://arm.sputniknews.ru/20260410/inchu-e-pashinjani-khvosujtn-aveli-kvosht-dardzel-qaghaqagety-yntrutjunneri-masin-100824033.html
Ինչու է Փաշինյանի խոսույթն ավելի կոշտ դարձել. քաղաքագետը` ընտրությունների մասին
Ինչու է Փաշինյանի խոսույթն ավելի կոշտ դարձել. քաղաքագետը` ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետն ընդգծում է, որ ՀՀ–ի քաղաքական վեկտորը Ռուսաստան կամ Արևմուտք ուղղելու ճանապարհին պետք չէ մոռանալ, որ մեզ բաժին հասած Արևմուտքը Թուրքիան է։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T22:04+0400
2026-04-10T22:04+0400
2026-04-10T22:04+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուսաստան
արևմուտք
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100262066_207:65:1542:816_1920x0_80_0_0_88284aae4d2fe5e0cd2c091a378844d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ առաջնահերթությունն իր ներքաղաքական օրակարգն է, որի համար պատրաստ է զոհաբերել թե՛ հասարակության համար կարևոր արժեքները, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքական պետական շահերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնք հիմնականում վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։Օրինակ` ապրիլի 7-ին նա իր հերթական տեսաուղերձում ասել էր` վախենում է, որ Սամվել Կարապետյանը մինչև տարվա վերջ միլիարդատերից «բոմժ» դառնա, իսկ դրանից առաջ էլ գործարարին մեղադրել էր փողերի ապօրինի շրջանառության մեջ։Արմեն Բաղդասարյանի կարծիքով` Փաշինյանի խոսույթն ավելի կոշտ ու վիրավորական է դարձել, քանի որ շատ լավ հասկանում է` հունիսի 7-ին տեղի են ունենալու ոչ թե ներքաղաքական ընտրություններ, այլ լուծվելու է քաղաքական դաշտում իր մնալ–չմնալու, ամբաստանյալի աթոռին հայտնվել–չհայտնվելու հարցը։Հարցին` իսկ ինչու է իշխանությունը շատ կոշտ և սուր խոսույթով թիրախավորում հենց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Բաղդասարյանը պատասխանեց` իշխանությունները համարում են, որ այս պահին իրենց հիմնական այլընտրանքն այդ ուժն է։ Չնայած դրան, քաղաքագետի խոսքով, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը սխալ թույլ տվեց, երբ չհամախմբեց ընդդիմությանը, քանի որ բոլորը նման հույս ունեին։Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ նախկինում, երբ քաղաքական շրջանակները կոպիտ կամ գռեհիկ բառապաշար էին օգտագործում, հայտնվում էին իրավապաշտպանները և սաստում նրանց, Բաղդասարյանն արձագանքեց` այսօր իրավապաշտպաններից նման ակնկալիք պետք չէ ունենալ։ Քաղաքագետը համոզված է` Հայաստանում չեզոք իրավապաշտպաններ չկան, քանի որ միշտ ֆինանսավորվել են Արևմուտքից։«Այսօր, երբ Հայաստանի քաղաքական դաշտում պայքար է արևմտամետների և ռուսամետների միջև, բոլոր իրավապաշտպանները մի կողմ են թողել թե՛ մարդու իրավունքները, թե՛ հիմնարար ազատությունները, թե՛ իրավապաշտպանությունը և կանգնել են օրվա իշխանությունների կողքին։ Այսինքն՝ նրանք նույնպես կեղծ են, ցավոք սրտի»,– ասաց քաղաքագետը։Բաղդասարյանն ընդգծեց, որ առաջիկա ընտրությունների արդյունքներով պարզվելու է, թե Հայաստանն ինչ արտաքին քաղաքական վեկտոր է նախընտրում և արդյոք պատրաստ է տեր կանգնել իր դարավոր պատմությանը, հիշողությանը, արժեքներին։ Պարզ է դառնալու նաև` հայ ժողովուրդը պատրա՞ստ է ամեն ինչ զոհաբերել հանուն ինչ-որ կասկածելի ինքնիշխանության, կատարել Ադրբեջանի ցանկացած հրահանգ, թե՞ մտադիր է դիմադրել։Ըստ Բաղդասարյանի` այսօր հասարակության շրջանում գեներացվում է այնպիսի խոսույթ, որով թվում է, թե երկիրն ընդամենը կանգնած է ընտրության առաջ` լինել ռուսամե՞տ, թե՞ արևմտամետ։ Մինչդեռ խնդիրն ավելի խորն է, քանի որ իրականում նման ընտրություն չկա։Քաղաքագետը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն պետք է ընդամենը մեկ հարց տա` ի՞նչ է ստանում Հայաստանը և ի՞նչ է կորցնում, եթե իր անվտանգության երաշխավոր է հռչակում Ադրբեջանին ու Թուրքիային, և ի՞նչ է ձեռք բերում կամ կորցնում, եթե փորձում է խուսափել դրանից։Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը` եթե իրենք չգան իշխանության, ապա պատերազմ կլինի, Բաղդասարյանը դա խոստովանություն է համարում, խոստովանություն, որ ոչ մի խաղաղություն էլ իրականում չկա։«Եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը պայմանավորելու է ըստ Հայաստանի իշխանությունների ներքաղաքական իրավիճակի, դա խաղաղություն չէ, այլ ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,– ասաց նա։Քաղաքագետը վստահ է` եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա կամ համարի, որ մարսելու է Հայաստանի վրա նոր հարձակումը, առանց վարանելու կանի դա` անկախ նրանից, թե ով կլինի օրվա իշխանությունը կամ օրվա ընդդիմությունը։Կա որոշակի զգուշավորություն և վախի մթնոլորտ. քաղտեխնոլոգը` նախընտրական հարցումների մասին
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100262066_71:0:1492:1066_1920x0_80_0_0_2684446efd1f649dc3dbd08e241acce7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, արևմուտք, արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, արևմուտք, արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
Ինչու է Փաշինյանի խոսույթն ավելի կոշտ դարձել. քաղաքագետը` ընտրությունների մասին
Քաղաքագետն ընդգծում է, որ ՀՀ–ի քաղաքական վեկտորը Ռուսաստան կամ Արևմուտք ուղղելու ճանապարհին պետք չէ մոռանալ, որ մեզ բաժին հասած Արևմուտքը Թուրքիան է։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ առաջնահերթությունն իր ներքաղաքական օրակարգն է, որի համար պատրաստ է զոհաբերել թե՛ հասարակության համար կարևոր արժեքները, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքական պետական շահերը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնք հիմնականում վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։
Օրինակ` ապրիլի 7-ին նա իր հերթական տեսաուղերձում ասել էր` վախենում է, որ Սամվել Կարապետյանը մինչև տարվա վերջ միլիարդատերից «բոմժ» դառնա, իսկ դրանից առաջ էլ գործարարին մեղադրել էր փողերի ապօրինի շրջանառության մեջ։
Արմեն Բաղդասարյանի կարծիքով` Փաշինյանի խոսույթն ավելի կոշտ ու վիրավորական է դարձել, քանի որ շատ լավ հասկանում է` հունիսի 7-ին տեղի են ունենալու ոչ թե ներքաղաքական ընտրություններ, այլ լուծվելու է քաղաքական դաշտում իր մնալ–չմնալու, ամբաստանյալի աթոռին հայտնվել–չհայտնվելու հարցը։
«Փաշինյանի համար ընտրությունները կենսական նշանակություն ունեն, սա էքզիստենցիալ հարց է նրա համար, այդ պատճառով էլ պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն իշխանության, իսկ եթե իշխանության չմնա, չհայտնվի դավաճանի, ամբաստանյալի կարգավիճակում»,– ասաց նա։
Հարցին` իսկ ինչու է իշխանությունը շատ կոշտ և սուր խոսույթով թիրախավորում հենց
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Բաղդասարյանը պատասխանեց` իշխանությունները համարում են, որ այս պահին իրենց հիմնական այլընտրանքն այդ ուժն է։ Չնայած դրան, քաղաքագետի խոսքով, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը սխալ թույլ տվեց, երբ չհամախմբեց ընդդիմությանը, քանի որ բոլորը նման հույս ունեին։
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ նախկինում, երբ քաղաքական շրջանակները կոպիտ կամ գռեհիկ բառապաշար էին օգտագործում, հայտնվում էին իրավապաշտպանները և սաստում նրանց, Բաղդասարյանն արձագանքեց` այսօր իրավապաշտպաններից նման ակնկալիք պետք չէ ունենալ։ Քաղաքագետը համոզված է` Հայաստանում չեզոք իրավապաշտպաններ չկան, քանի որ միշտ ֆինանսավորվել են Արևմուտքից։
«Այսօր, երբ Հայաստանի քաղաքական դաշտում պայքար է արևմտամետների և ռուսամետների միջև, բոլոր իրավապաշտպանները մի կողմ են թողել թե՛ մարդու իրավունքները, թե՛ հիմնարար ազատությունները, թե՛ իրավապաշտպանությունը և կանգնել են օրվա իշխանությունների կողքին։ Այսինքն՝ նրանք նույնպես կեղծ են, ցավոք սրտի»,– ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանն ընդգծեց, որ առաջիկա ընտրությունների արդյունքներով պարզվելու է, թե Հայաստանն ինչ արտաքին քաղաքական վեկտոր է նախընտրում և արդյոք պատրաստ է տեր կանգնել իր դարավոր պատմությանը, հիշողությանը, արժեքներին։ Պարզ է դառնալու նաև` հայ ժողովուրդը պատրա՞ստ է ամեն ինչ զոհաբերել հանուն ինչ-որ կասկածելի ինքնիշխանության, կատարել Ադրբեջանի ցանկացած հրահանգ, թե՞ մտադիր է դիմադրել։
Ըստ Բաղդասարյանի` այսօր հասարակության շրջանում գեներացվում է այնպիսի խոսույթ, որով թվում է, թե երկիրն ընդամենը կանգնած է ընտրության առաջ` լինել ռուսամե՞տ, թե՞ արևմտամետ։ Մինչդեռ խնդիրն ավելի խորն է, քանի որ իրականում նման ընտրություն չկա։
«Մեր բաժին Արևմուտքը Թուրքիան է, հետևաբար, եթե անգամ այդպիսի խոսույթ լիներ, դա պիտի լիներ հետևյալը՝ մենք ռուսամե՞տ ենք, թե՞ թուրքամետ։ Բայց իրական խոսույթը այն է, թե մենք պատրաստ ենք ունենալ իշխանություններ, որը հովանավորներ չի փնտրի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Միացյալ Նահանգներում։ Պատրաստ կլինի՞ ընդունել առկա իրողությունները և փորձել այդ իրավիճակից դուրս գալ հնարավոր կորուստներով կամ առավելություններով։ Այս մասին է խոսքը, բայց, ցավոք սրտի, ես չեմ տեսնում այս խոսույթը, որովհետև հիմա քաղաքական դաշտում ակնհայտ ռուսամետները պայքարում են ակնհայտ թուրքամետների դեմ»,– ասաց նա։
Քաղաքագետը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն պետք է ընդամենը մեկ հարց տա` ի՞նչ է ստանում Հայաստանը և ի՞նչ է կորցնում, եթե իր անվտանգության երաշխավոր է հռչակում Ադրբեջանին ու Թուրքիային, և ի՞նչ է ձեռք բերում կամ կորցնում, եթե փորձում է խուսափել դրանից։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը` եթե իրենք չգան իշխանության, ապա պատերազմ կլինի, Բաղդասարյանը դա խոստովանություն է համարում, խոստովանություն, որ ոչ մի խաղաղություն էլ իրականում չկա։
«Եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը պայմանավորելու է ըստ Հայաստանի իշխանությունների ներքաղաքական իրավիճակի, դա խաղաղություն չէ, այլ ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,– ասաց նա։
Քաղաքագետը վստահ է` եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա կամ համարի, որ մարսելու է Հայաստանի վրա նոր հարձակումը, առանց վարանելու կանի դա` անկախ նրանից, թե ով կլինի օրվա իշխանությունը կամ օրվա ընդդիմությունը։