https://arm.sputniknews.ru/20260410/herahaghvordakcutjan-entakarucvatsqy-kajun-e-bta-nakhararutjuny-hhum-interneti-masin-100735289.html
Հեռահաղորդակցության ենթակառուցվածքը կայուն է. ԲՏԱ նախարարությունը՝ ՀՀ–ում ինտերնետի մասին
Հեռահաղորդակցության ենթակառուցվածքը կայուն է. ԲՏԱ նախարարությունը՝ ՀՀ–ում ինտերնետի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նշել է, որ ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների համատեքստում քննարկվում են տարբեր վարկածներ: 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T08:55+0400
2026-04-10T08:55+0400
2026-04-10T08:55+0400
հայաստան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ինտերնետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68612995_0:109:1600:1010_1920x0_80_0_0_c82c449fa6a22c5d6c17ffc82682aedd.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայունությունը գնահատվում է կայուն: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Մենք փորձել էինք նախարարությունից ճշտել, թե ինչի հետ են կապված վերջին շրջանում ՀՀ տարածքում ինտերնետի աշխատանքի հաճախակի խափանումները, երկրի որ շրջաններն են առավելապես տուժել այդ խնդրից, վերջին անգամ երբ է գրանցվել լայնամասշտաբ խափանում, և որքան է տևել այն։ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նշել է, որ այս հարցերի պատասխաններն իր իրավասությունների շրջանակում չէ: Գերատեսչությունն առաջարկել է այդ հարցերով դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Նախարարությունը նաև նշել է, որ ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների համատեքստում քննարկվում են տարբեր վարկածներ:Հիշեցնենք, որ Հայաստանը արտաքին ինտերնետային տրաֆիկ է ստանում Եվրոպայից Թուրքիայի և Վրաստանի միջոցով։ Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային տրաֆիկի 80%-ը (ներառյալ Թուրքիայից, ԵՄ-ից և Ռուսաստանից եկող տրաֆիկը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68612995_144:0:1565:1066_1920x0_80_0_0_51cdfed48a8e2ff7312778986215e2c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ինտերնետ
հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ինտերնետ
Հեռահաղորդակցության ենթակառուցվածքը կայուն է. ԲՏԱ նախարարությունը՝ ՀՀ–ում ինտերնետի մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նշել է, որ ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների համատեքստում քննարկվում են տարբեր վարկածներ:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայունությունը գնահատվում է կայուն: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Մենք փորձել էինք նախարարությունից ճշտել, թե ինչի հետ են կապված վերջին շրջանում ՀՀ տարածքում ինտերնետի աշխատանքի հաճախակի խափանումները, երկրի որ շրջաններն են առավելապես տուժել այդ խնդրից, վերջին անգամ երբ է գրանցվել լայնամասշտաբ խափանում, և որքան է տևել այն։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նշել է, որ այս հարցերի պատասխաններն իր իրավասությունների շրջանակում չէ: Գերատեսչությունն առաջարկել է այդ հարցերով դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Նախարարությունը նաև նշել է, որ ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների համատեքստում քննարկվում են տարբեր վարկածներ:
«Հաշվի առնելով թվային տիրույթում առկա մարտահրավերները` նախարարությունը մշտական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի արդիականացման, անվտանգության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ»,–նշված է նախարարության գրավոր պատասխանում։
Հիշեցնենք, որ Հայաստանը արտաքին ինտերնետային տրաֆիկ է ստանում Եվրոպայից Թուրքիայի և Վրաստանի միջոցով։ Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային տրաֆիկի 80%-ը (ներառյալ Թուրքիայից, ԵՄ-ից և Ռուսաստանից եկող տրաֆիկը):