https://arm.sputniknews.ru/20260410/hamakargajin-atelutjan-ardjunq-e-hh-agnn-hishel-e-maraghaji-kvotvoratsi-zvoherin-100881911.html
Համակարգային ատելության արդյունք է. ՀՀ ԱԳՆ–ն հիշել է Մարաղայի կոտորածի զոհերին
Համակարգային ատելության արդյունք է. ՀՀ ԱԳՆ–ն հիշել է Մարաղայի կոտորածի զոհերին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ն ընդգծել է, որ անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է նոր հանցագործությունների իրագործմանը։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T19:29+0400
2026-04-10T19:29+0400
2026-04-10T19:29+0400
մարաղայի ջարդեր
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/236/45/2364508_0:62:1600:962_1920x0_80_0_0_34273ef18c2e5fa23e194c9e78586197.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ մնալով ատելության հռետորաբանությունից։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի կապակցությամբ։Նախարարությունը հիշեցրել է, որ 34 տարի է անցել 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղում նախապես պլանավորված և դաժան կոտորածից։Շեշտվում է, որ այդ վայրագությունները փաստագրված են եղել Human Rights Watch-ի և Amnesty International-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Ընդգծվում է, որ նման ողբերգական հետևանքներ առաջանում են, երբ համակարգային ատելությունն ու տևական անպատժելիությունն անտեսվում են։ԱԳ նախարարությունը նաև ընդգծել է, որ Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/236/45/2364508_118:0:1482:1023_1920x0_80_0_0_86e8f9a0c24c2b265f8a8209c6df9885.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարաղայի ջարդեր, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, ադրբեջան
մարաղայի ջարդեր, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, ադրբեջան
Համակարգային ատելության արդյունք է. ՀՀ ԱԳՆ–ն հիշել է Մարաղայի կոտորածի զոհերին
ՀՀ ԱԳՆ–ն ընդգծել է, որ անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է նոր հանցագործությունների իրագործմանը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ մնալով ատելության հռետորաբանությունից։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական
ցանցում Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի կապակցությամբ։
Նախարարությունը հիշեցրել է, որ 34 տարի է անցել 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղում նախապես պլանավորված և դաժան կոտորածից։
Շեշտվում է, որ այդ վայրագությունները փաստագրված են եղել Human Rights Watch-ի և Amnesty International-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Ընդգծվում է, որ նման ողբերգական հետևանքներ առաջանում են, երբ համակարգային ատելությունն ու տևական անպատժելիությունն անտեսվում են։
«1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչներն ամբողջական էթնիկ զտումների ենթարկվեցին. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվեց ադրբեջանական ուժերի կողմից, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեցին, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Զոհերի և անհետ կորածների հիշատակը հարգելը պահանջում է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել, այլև իրական հանձնառություն՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը», -նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
ԱԳ նախարարությունը նաև ընդգծել է, որ Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ: