00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ–ն սխալվե՞լ է. ԿԸՀ նախագահը պատմեց, թե ինչ վրիպակ է եղել ՀՀ ընտրական օրենսգրքում

© Sputnik / Aram NersesyanՎահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյան - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2026
Բաժանորդագրվել
Վահագն Հովակիմյանը զարմանում է, որ վրիպակը 2024 թվականին ոչ մեկ չի նկատել` ոչ պատգամավորները, ոչ էլ գլխադասային պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ ընտրական օրենսգրքում աղմկահարույց փոփոխությունները, ըստ որոնց` կուսակցությունների, դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն, 2024 թվականին եղած անհեթեթ մի թյուրիմացության պատճառով տեղի ունեցան։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել ու ի՞նչ վրիպակի մասին է խոսքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ ՔՊ–ն չէր թաքցրել, որ այս վրիպակի մասին իմացել են մի քանի օր առաջ ու որոշել են հրատապության կարգով` 24–ժամյա ռեժիմով, քննարկել ու ընդունել այն, քանի որ ապրիլի 13–ից սկսվում է կուսակցությունների և դաշինքների գրանցումը։
ԿԸՀ նախագահը պատմեց, որ 2024 թ. ԿԸՀ-ն առաջարկել է Ազգային ժողովին փոփոխել «ՀՀ ընտրական օրենսգրքի» 81 հոդվածի 2–րդ մասի 2–րդ նախադասությունը, ըստ որի` դաշինքի անվանումից բացի պետք է գրվի նաև ներառված կուսակցությունների անվանումները։
«Մենք առաջարկեցինք, որ այդ նախադասությունը հանվի, հակառակ դեպքում կարող էինք ունենալ տարբեր տեսակի քվեաթերթիկներ։ Այսինքն` կուսակցությունների քվեաթերթիկի վրա լինելու էին կուսակցությունների անվանումները և առաջին երեք համարները, իսկ դաշինքի դեպքում լինելու էր դաշինքի անվանումը և անդամ կուսակցությունների անվանումները։ Այդ ամբողջը տեղավորելու համար դաշինքի քվեաթերթիկի տառատեսակը փոքրացնելու խնդիր էր առաջանալու։ Արդյունքում, կուսակցությունների և դաշինքի քվեաթերթիկները տեսակով տարբերվելու էին»,– նշեց Հովակիմյանը։
Թյուրիմացությունը տեղի է ունեցել, երբ 2024 թվականին ԱԺ–ում 1–ից 2–րդ ընթերցման ժամանակ ուժը կորցրած է ճանաչվել ոչ թե 81 հոդվածի 2–րդ մասի 2–րդ նախադասությունը, այլ 81 հոդվածի 2–րդ մասի 2–րդ պարբերությունը։
ԿԸՀ նախագահը զարմանում է, որ այս վրիպակն այդ ժամանակ ոչ մեկ չի նկատել` ոչ պատգամավորները, ոչ էլ գլխադասային պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։
Հովակիմյանը վստահեցնում է, որ ոչ մի դավադրություն չկա, որ ընտրություններից երկու ամիս առաջ են նկատել այդ վրիպակը. ընդամենը, երբ փորձել են պրակտիկ կիրառմամբ «ՀՀ ընտրական օրենսգիրքը», նկատել են այդ խնդիրը ու ներկայացրել ԱԺ–ին` ուղղելու համար։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը օրենսդրական այս փոփոխությունները համարում է անընդունելի, հատկապես երբ կա Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանին տրված խորհրդատվություն, ըստ որի` ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոններ չպետք է փոխվեն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նույն օրը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, թե ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» հապճեպ փոփոխություններ կատարելը վտանգում է Հայաստանի Հանրապետության իրավական արժեքները: Իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ իշխանությունն այս օրենսդրական փոփոխությամբ պայքարում է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան դեմ։
Լրահոս
0