https://arm.sputniknews.ru/20260409/netanjahun-libananum-hardzakumnervov-pvordzum-e-khatarel-irani-het-hradadary-politico-100798266.html
Նեթանյահուն Լիբանանում հարձակումներով փորձում է խաթարել Իրանի հետ հրադադարը. Politico
Նեթանյահուն Լիբանանում հարձակումներով փորձում է խաթարել Իրանի հետ հրադադարը. Politico
Sputnik Արմենիա
Ապրիլի 8-ին Իսրայելի բանակը իրականացրեց Լիբանանի վրա իր ամենամեծ հարձակումը հակամարտության սրման պահից ի վեր։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T11:22+0400
2026-04-09T11:22+0400
2026-04-09T11:22+0400
լիբանան
իսրայել
ռմբակոծություն
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99776371_0:282:961:822_1920x0_80_0_0_986ab6413ed0b4e0f0bdf3bf2f406c63.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հնարավոր է, փորձում է խաթարել Իրանի հետ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման օբյեկտների դեմ հարձակումներով, հայտնում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի խոսքերին։Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության խախտում է։Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների դադարեցումը ներառված չէր Իրանի հետ հրադադարի համաձայնագրում։Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը, հայտնել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, վիրավորվել է 1165 մարդ։Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։
լիբանան
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99776371_0:167:961:887_1920x0_80_0_0_6e6bf76dc1d7de95608b7c253f9f25d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, ռմբակոծություն, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար
լիբանան, իսրայել, ռմբակոծություն, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար
Նեթանյահուն Լիբանանում հարձակումներով փորձում է խաթարել Իրանի հետ հրադադարը. Politico
Ապրիլի 8-ին Իսրայելի բանակը իրականացրեց Լիբանանի վրա իր ամենամեծ հարձակումը հակամարտության սրման պահից ի վեր։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հնարավոր է, փորձում է խաթարել Իրանի հետ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման օբյեկտների դեմ հարձակումներով, հայտնում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի խոսքերին։
«Նեթանյահուն, գուցե, փորձում է խաթարել հրադադարը», – գրում է պարբերականը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության խախտում է։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների դադարեցումը ներառված չէր Իրանի հետ հրադադարի համաձայնագրում։
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը, հայտնել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, վիրավորվել է 1165 մարդ։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև
հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։