https://arm.sputniknews.ru/20260409/navern-u-inqnatirnery-kmnan-irani-mvot-trampy-zgushacrel-e-tehranin-100791303.html
Նավերն ու ինքնաթիռները կմնան Իրանի մոտ. Թրամփը զգուշացրել է Թեհրանին
Նավերն ու ինքնաթիռները կմնան Իրանի մոտ. Թրամփը զգուշացրել է Թեհրանին
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն ու Իրանն ավելի վաղ համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T08:59+0400
2026-04-09T08:59+0400
2026-04-09T08:59+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
հրադադար
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_0:8:1500:852_1920x0_80_0_0_9bdc10a7368e6efca31fcaf97d16dd66.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը չկատարվի, կսկսվեն ավելի լայնածավալ ռազմական գործողություններ, քան նախկինում:Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բոլոր նավերը, ինքնաթիռներն ու զինծառայողները կմնան իրենց տեղերում Իրանի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել ձեռք բերված համաձայնությունը:Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_8cf2e51ab6497d2a8b570d1a232bfe99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար, պատերազմ
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար, պատերազմ
Նավերն ու ինքնաթիռները կմնան Իրանի մոտ. Թրամփը զգուշացրել է Թեհրանին
ԱՄՆ-ն ու Իրանն ավելի վաղ համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը չկատարվի, կսկսվեն ավելի լայնածավալ ռազմական գործողություններ, քան նախկինում:
«Եթե ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունենա, ինչը խիստ քիչ հավանական է, այդ ժամանակ կսկսվի հրաձգություն՝ շատ ավելի մասշտաբային, կատարելագործված և հզոր, քան երբևէ»,-նշել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցի իր էջում:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բոլոր նավերը, ինքնաթիռներն ու զինծառայողները կմնան իրենց տեղերում Իրանի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել ձեռք բերված համաձայնությունը:
«Բոլոր ամերիկյան նավերը, թռչող սարքերը և զինվորականները՝ լրացուցիչ զինամթերքի, սպառազինության և մնացած ամեն ինչի հետ միասին, որոնք անհրաժեշտ են արդեն զգալիորեն թուլացած հակառակորդի ոչնչացման համար,կմնան Իրանի տարածքում և նրա շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չի կատարվել ձեռք բերված իրական համաձայնությունը», - գրել է ԱՄՆ-ի ղեկավարը։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։